Ереван, 07.Сентябрь.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ընդդիմությունը չի կարող ՀՀԿ-ին պարտադրել, որ Սերժ Սարգսյանի փոխարեն Շմայսին կամ Շուշանին վարչապետ դարձնի

ПОЛИТИКА

Օրերս ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը հարցազրույցներից մեկում տեսակետ էր հայտնել, թե ինքը կողմ է, որ  ընդդիմությունը ինստիտուցիոնալ պայքար մղի իշխանությունների դեմ, ոչ թե փողոց դուրս գա: Նա նշել էր, որ փողոցային պայքարն իր մեջ ժողովրդի հանդեպ շանտաժի էլեմենտներ է պարունակում:

«Չի կարելի գնալ ՊՊԾ գունդը գրավել, հետո ժողովրդին ասել՝ հաց բերեք, ջուր բերեք: Դա ընդունելի չէ ինձ համար»,- ասել է Ա. Սարգսյանը:

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական հարցերով փորձագետ Ստյոպա Սաֆարյանը, ով նախկինում ինչպես ակտիվ կուսակցական անցյալ է ունեցել, այնպես էլ ԱԺ ընդդիմադիր ֆրակցիայի պատգամավոր է եղել և բավականին մոտիկից ծանոթ է ընդդիմության պայքարի բոլոր ձևերին, կարծում է, որ հիմա, երբ դրանք անցյալում են, պայքարի ձևերի արդյունավետության մասին խոսելն այդքան էլ ճիշտ չէ:

«Դա նույնն է, եթե հարցնենք՝ դանակը լավ գործիք է՞, թե՝ վատ: Բնական է՝ լավ գործիք է, եթե կենցաղային նպատակներով է օգտագործվում, և վատ, եթե մարդասպանության համար է օգտագործվում: Խնդիրն ավելի շատ ընդդիմության գործողությունների ծրագրերի մեջ է, ինչն էլ բերում է հիասթափության: Եվ դա ինստիտուցիոնալ կանվանվի, թե փողոցային, որևէ նշանակություն չունի: Երկու դեպքում էլ կարող է ընդդիմության պայքարը ոչնչի չհանգեցնել և աննպատակ լինել: Այսինքն, խնդիրը գործողությունների ծրագիր, ստրատեգիա, ստրատեգիական միտք ունենալն է: Ընդդիմությունը պետք է միշտ իր ծրագրերով ավելի առաջ լինի իշխանությունից, պլան Ա ու Բ ունենա: Մի բան, որը երբեք չենք ունեցել»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Նա համաձայն է Ա. Սարգսյանի այն մտքի հետ, որ ընդդիմությունը պիտի այնպիսի քայլերի դիմի, որ հետո հաց ու ջուր բերելու անհրաժեշտություն լինի, քանի որ դա իրականում ոչ մի տեղ տանող ճանապարհ է:

«Ժողովուրդը ինքնուրույն չի կարող պայքար մղել: Եվ հենց դրա համար են կուսակցությունները, որպեսզի առաջնորդեն նրանց: Իսկ քաղաքական պայքարը միայն մեկ ուղղությամբ պատկերացնելը նշանակում է խուզել, նեղացնել քաղաքականությունը»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Փորձագետի կարծիքով ՀՀԿ-ն այսօրվան պատրաստվել է ամենաքիչը 5 տարի առաջ, իսկ ընդդիմադիր ուժերի կողմից վարչապետի ընտրությունից 15-20 օր առաջ որևէ քայլ ձեռնարկելը, նա լուրջ չի համարում:

«Միանշանակ է, որ Սերժ Սարգսյանն ավելի լուրջ ու սթափ է, քանի որ 4-5 տարի առաջ է սկսել նախապատրաստվել այս օրվան: Իսկ ընդդիմությունն ուզում է 5 տարվա գործը 15 օրում կատարել: Բայց այդպիսի քաղաքականություն չի լինում: Նույն ձևով կարելի է մտածել, որ երկիրը կարելի է 5 տարի չկառավարել, հետո 15 օրում կառուցել, ինչ է եղել, որ: Դրա համար եմ ասում, որ եթե ընդդիմությունը ստրատեգիական միտք ունենար, ապա այսօրվա խնդիրը 5 տարի առաջ կդներ, ոչ թե վարչապետի ընտրությունից 15 օր առաջ: Եթե այսօր խորհրդարանում ՀՀԿ-ն մեծամասնություն ունի, ապա իր իրավունքն է և կարող է Շմայսից սկսած, Շուշան Պետրոսյանով վերջացրած, ում թեկնածությունը ցանկանա, նրան էլ առաջադրի: Եվ եթե ընդդիմադիր ուժերը ժամանակին որևէ պրոցես չեն տարել ԱԺ ընտրությունների արդյունքները չճանաչելու և այն վիճարկելու համար, ավելին՝ ընդունել են արդյունքները, բա հիմա ինչի՞ համար են պայքարում: Այս պայմաններում ընդդիմությունն ուզում է ասել, որ ի՛նքը պետք է ասի, թե ՀՀԿ-ն ում թեկնածությունը պետք է առաջադրի՞: Սա քաղաքագիտական տեսանկյունից նոնսենս է, քանի որ դու չես կարող որևէ կուսակցության պարտադրել, որ ինքը Սերժ Սարգսյանի փոխարեն Շուշան Պետրոսյանին առաջադրի, քանի որ վարչապետի թեկնածուի առաջադրումը տվյալ կուսակցության իրավունքն է»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Արմինե Գրիգորյան
      

Антидемократическая репутация уже является всемирно известной: «Паст»Кто будет управлять светофором «Перекрестка Мира»? «Паст»В любом случае тема внеочередного еще не закрыта: «Паст»«Перекресток мира» с односторонним движением: «Паст»Демонстрационный месседж: переполнена ли чаша терпения России: «Паст»В ЭСА запутаны: внутренние отношения становятся все более напряженными: «Паст»Эксперт: С 2015 г объем торговли Армении с РФ вырос в 10 разАзербайджан и Армения: Кто будет контролировать мир? - Deutsche WelleМгновенные idcoin-ы перед футбольным матчем Армения–Португалия: Idram&IDBankСофи Тернер сыграет Лару Крофт в новом сериале Tomb Raider от AmazonСкончался легендарный итальянский модельер Джорджио АрманиЭдуард Сперцян: Постараемся завтра показать характер и добиться хорошего результатаАрмения и Казахстан активизируют сотрудничество в сфере миграции: Обсуждение в Комиссии НСАрмения не сможет разорвать зависимость от России — иорданский политологUcom поддерживает охрану природы с помощью современных технологий Путин освободил Алексея Ерохова от должности посла в ТурцииПутаница в детском саду: мама не нашла сына, потому что его по ошибке увез чужой дедушкаТрамп устроил ужин для лидеров Big TechПутин о «русском медведе» в союзе с Китаем и Индией1% idcoin в рамках TOON EXPO: Idram&IDBank Не обладает ли юрисдикцией какая-либо структура? «Паст»Цена непоследовательности: Армения на геополитической периферии: «Паст»Пашинян закрыл Арцахскую страницу: как изменить сегодняшний внутриполитический статус-кво? «Паст»Чисто политическая «целесообразность»: а где осталась «цель демократической страны»? «Паст»В Армении действие лицензий лабораторий, не имеющих систем менеджмента качества, будет приостановленоВ США опубликовали более 30 тысяч документов по делу ЭпштейнаСамолет президента Литвы не смог вовремя приземлиться из-за дрона в районе Вильнюсского аэропортаРабочий визит Пашиняна в Китай завершилсяВ Минобразования Армении обсудили шаги по включению новых памятников в список Всемирного наследияПутин высказался о встрече с Алиевым в Пекине и отношениях России и АзербайджанаВ Азербайджане заявили, что «возвращение в Западный Азербайджан — общенациональная идея»В Армении ужесточат наказание за нападения на медиковМинистр юстиции о проблеме самоубийств в УИУ: в ближайшее время появятся специальные камерыВ Армении в Центре разведения благородных оленей родился олененокМинистр обороны Великобритании прибыл с визитом в УкраинуАмстердам: Вмешательство армянского правительства в дела церкви – ключевой показатель его растущего авторитаризмаЖерар Депардье вновь предстанет перед судомСилаев: «Для открытия Зангезурского коридора существует препятствие»Абрам Овеян: «Мы должны бороться против лживой идеологии и защищать наш суверенитет» Стипендиаты фонда «Музыка во имя будущего» приняли участие в Международном фестивале молодежных оркестров мира Россия – это «третье плечо для Армении»: эксперт Пашинян и выдвинутые им «тезисы» находятся в явном меньшинстве: «Паст»Послание лидера движения «Общеармянский фронт» по случаю Дня независимости Арцаха imID запускает “MobileID eSIM” услугу в Армении Послание России Армении: случай со «Спайкой» не может быть совпадением: «Паст»Кем мы были и кем стали?… О чем мечтают наши сограждане?Джуд Лоу рассказал, как сыграл Владимира ПутинаЕвразийский банк развития: В январе-июле 2025 года рост в строительном секторе Армении превысил 20%The Christian Post: Процессы вокруг Армении должны встревожить всех христианЕреван, Тбилиси, Баку: Где выше стоимость жизни и аренды жилья?