Հարգանքի տուրք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան 68-րդ տարեդարձի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների, պատգամավորների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների և Աշոտ Նավասարդյանի ընտանիքի անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր պանթեոն: Կուսակցական ընկերների հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել Աշոտ Նավասարդյանի շիրիմին, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Եռաբլուր պանթեոնում Երևանի քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին:








Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



