Ереван, 10.Сентябрь.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Թրամփի որոշումը մեսիջ է՝ ուղղված հայկական իշխանություններին՝ քաղաքականությունը ճշգրտելու մասին

ПОЛИТИКА

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկրի բյուջեի նախագիծը, որով, ի տարբերություն Վրաստանի և Ուկրաինայի, Հայաստանի համար ֆինանսական օգնություն չի նախատեսվում:

Ընդ որում՝ ավելի քան 420 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացվի Ուկրաինային և 105 միլիոն դոլար էլ՝ Վրաստանին: Ի դեպ, մինչ այդ 37 կոնգրեսականներ հանդես էին եկել Հայաստանին 60 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնելու կոչով: Սակայն նախագահի համար այս կոչերը իր միտքը փոխելու հիմք չեն հանդիսացել:

Թեմայի շուրջ Past.am-ը զրուցել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ:

-ԱՄՆ-ն այս տարի Հայաստանին ֆինանսական օգնություն չի ցուցաբերի: Ճի՞շտ է համարել, որ սրա պատճառներից մեկն էլ Հայաստանի՝ Ռուսաստանի հետ ավելի մերձենալն է:

-Հայաստանին օգնություն չցուցաբերելու տրամաբանությունը նաև արդարացված է այն ռազմավարության շրջանակներում, որի համաձայն՝ Թրամփը նշում էր, թե առաջինը ԱՄՆ-ն, ամերիկյան շահերն են: Հետևապես այն պետությունները, որոնք ամերիկյան շահերի համատեքստում ամերիկամետ քաղաքականություն են վարում, բնականաբար, դրանք տեղավորվում են այդ ռազմավարության շրջանակներում, նրանց կցուցաբերվի ֆինանսական աջակցությունը՝ ի տարբերություն Հայաստանի:

Հայաստանի հետ կապված մի փոքր առանձնահատուկ է մոտեցումը, որովհետև Հայաստանն ուղղակիորեն այդ շահերի համատեքստում չի ներառվում: Բայց նաև Հայաստանի նշանակությունը պետք չէ ընդհանրապես ի չիք դարձնել: Չմոռանանք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը բավական խոշոր կառույց է, և սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները Հայաստանում տարածաշրջանի հետ կապված իր հետաքրքրություններն ունի:

Ռուսաստանի մեկուսացումը, չեզոքացումը Արևմուտքի կողմից տեսնում ենք սանկցիաների տեսքով: Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, նաև անդամ այն կառույցների, ինչպիսիք են ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն: Բնականաբար, իր նկատմամբ անուղղակիորեն այս դիրքորոշումը ազդեցություն պետք է թողներ:

Սա կարող ենք համարել մեսիջ՝ ուղղված հայկական իշխանություններին, որ պետք է իրենց քաղաքականությունը ավելի ճշգրտեն՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև քաղաքականության բալանսավորման տեսանկյունից: Եվ վերջին շրջանում էլ ԱՄՆ դեսպանը բավական ակտիվ էր, հարցազրույցներ ունեցավ, կրկին խոսեց կոռուպցիայի մասին Հայաստանում: Սրանք այն խնդիրներն են, որ եթե չեն հաղթահարվում, բնականաբար, ամերիկյան աջակցությունը պետք է նվազի կամ ընդհանրապես դադարեցվի:

Եթե իշխանությունները, համապատասխան մարմինները ավելի աչալուրջ լինեն այս մարտահրավերների հետ կապված, գուցե ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ավելի ճշգրիտ տեսք ընդունի:

-Մեծ հաշվով, բացի ֆինանսական օգնությունից, Հայաստանն այս որոշման արդյունքում էլ ի՞նչ կորցրեց:

-Կորցնելու իմաստով իհարկե նման խոշոր գերտերության ֆինանսական աջակցությունը բավական կարևոր է, այդ թվում՝ Հայաստանի համար: Չմոռանանք, որ ԱՄՆ-ը նաև Արցախին է աջակցում: Իհարկե, այս հնարավորության կորուստը կամ սահմանափակումը բավական լուրջ պետք է դիտարկվի, վերլուծվի իշխանության կողմից, պատճառները պետք է հասկանան, նաև ձեռնարկեն համապատասխան քայլեր, որ այդ դիրքորոշումը փոփոխվի հօգուտ Հայաստանի շահի:

-Արդյոք իշխանությունը կվերաիմաստավորի՞, կվերլուծի՞, կփոխի՞ իր քաղաքականությունը, որպեսզի ԱՄՆ-ը դրական տրամադրվի մեր նկատմամբ և շարունակի ֆինանսական օգնության տրամադրումը:

-Ոչ միայն ֆինանսական օգնության համար, ԱՄՆ-ն այնպիսի լուրջ դերակատարություն ունեցող գերտերություն է, որ նրա բարյացակամ վերաբերմունքը ցանկացած պետության նկատմամբ բավական կարևոր է, այդ թվում՝ Հայաստանի, մանավանդ, որ Նահանգները այնպիսի պետություն է, որ երբևէ վնաս չի տվել Հայաստանին:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Idcoin-ы и выгодные ипотечные кредиты: IDBank на TOON EXPO YEREVAN 2025 Когда власти закрывают школы, это означает, что они обрекают эти населенные пункты на опустошение: «Паст»А чего хочет общественность? «Паст»Людей вводят в заблуждение, обманывают: «Паст»Члены движения «Всеармянский фронт» провели агитпикет 5 сентября 2025 годаЮнибанк стал спонсором форума BAFT 2025 Asia Bank to Bank в Сингапуре Генетическая загадка Египта: кем был человек, живший во времена первых пирамид?Трамп анонсировал визит европейцев в США, чтобы обсудить завершение войны в УкраинеДженнифер Лопес показала роскошный особняк и эффектный образ для гала-вечераМелания Трамп почтила память Джорджо Армани в элегантном черном платьеНе будет коридора, и вы не будете переизбраны: Эдмон Марукян Японские ученые меняют правила игры: алмазы можно создавать без давления и жараСтраны альянса «Пять глаз» обсудят разгром банд, занимающихся человеческим трафикингомПрезидент США уверен, что войну в Украине удастся завершитьАнтидемократическая репутация уже является всемирно известной: «Паст»Кто будет управлять светофором «Перекрестка Мира»? «Паст»В любом случае тема внеочередного еще не закрыта: «Паст»«Перекресток мира» с односторонним движением: «Паст»Демонстрационный месседж: переполнена ли чаша терпения России: «Паст»В ЭСА запутаны: внутренние отношения становятся все более напряженными: «Паст»Эксперт: С 2015 г объем торговли Армении с РФ вырос в 10 разАзербайджан и Армения: Кто будет контролировать мир? - Deutsche WelleМгновенные idcoin-ы перед футбольным матчем Армения–Португалия: Idram&IDBankСофи Тернер сыграет Лару Крофт в новом сериале Tomb Raider от AmazonСкончался легендарный итальянский модельер Джорджио АрманиЭдуард Сперцян: Постараемся завтра показать характер и добиться хорошего результатаАрмения и Казахстан активизируют сотрудничество в сфере миграции: Обсуждение в Комиссии НСАрмения не сможет разорвать зависимость от России — иорданский политологUcom поддерживает охрану природы с помощью современных технологий Путин освободил Алексея Ерохова от должности посла в ТурцииПутаница в детском саду: мама не нашла сына, потому что его по ошибке увез чужой дедушкаТрамп устроил ужин для лидеров Big TechПутин о «русском медведе» в союзе с Китаем и Индией1% idcoin в рамках TOON EXPO: Idram&IDBank Не обладает ли юрисдикцией какая-либо структура? «Паст»Цена непоследовательности: Армения на геополитической периферии: «Паст»Пашинян закрыл Арцахскую страницу: как изменить сегодняшний внутриполитический статус-кво? «Паст»Чисто политическая «целесообразность»: а где осталась «цель демократической страны»? «Паст»В Армении действие лицензий лабораторий, не имеющих систем менеджмента качества, будет приостановленоВ США опубликовали более 30 тысяч документов по делу ЭпштейнаСамолет президента Литвы не смог вовремя приземлиться из-за дрона в районе Вильнюсского аэропортаРабочий визит Пашиняна в Китай завершилсяВ Минобразования Армении обсудили шаги по включению новых памятников в список Всемирного наследияПутин высказался о встрече с Алиевым в Пекине и отношениях России и АзербайджанаВ Азербайджане заявили, что «возвращение в Западный Азербайджан — общенациональная идея»В Армении ужесточат наказание за нападения на медиковМинистр юстиции о проблеме самоубийств в УИУ: в ближайшее время появятся специальные камерыВ Армении в Центре разведения благородных оленей родился олененокМинистр обороны Великобритании прибыл с визитом в УкраинуАмстердам: Вмешательство армянского правительства в дела церкви – ключевой показатель его растущего авторитаризма