Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը 0.2 տոկոսով նվազել է
ОБЩЕСТВОԱյս տարվա երրորդ եռամսյակում Հայաստան են ժամանել 443 հազար 87 զբոսաշրջիկներ կամ 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 0.2 տոկոսով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2015թ. երրորդ եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 409 հազար 296 մարդ կամ 2014թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 0.2 տոկոսով:
2015թ. երկրորդ եռամսյակում հանրապետություն են ժամանել 256 հազար 917 զբոսաշրջիկներ կամ 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 1.8 տոկոսով: 2015թ. երկրորդ եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 250 հազար 326 մարդ կամ 2014թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 0.3 տոկոսով:
2015թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 232 հազար 583 զբոսաշրջիկ կամ 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 4.0 տոկոսով: 2015թ. հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 214 հազար 757 մարդ կամ 2014թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 4.1 տոկոսով:



