Պաշտոնյա ամուսիններով ավելի քան 90 հազար դոլար գումար ունեն
ОБЩЕСТВОՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի ղեկավար Սամվել Յազերյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը, համաձայն որի՝ նրա փոխառությունները նախորդ տարվա ընթացքում կազմել են 6200 ամերիկյան դոլար:
Տարեկան եկամուտներն էլ կազմել են 8 միլիոն 331 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից: Իսկ դրամական միջոցներն էլ տարեվերջին կազմել են 75 հազար ամերիկյան դոլար:
Յազերյանի՝ 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ նրա սեփականությունն են համարվում թվով վեց անշարժ գույքերը՝ երկու հողամաս և մեկական բնակարան, ավտոտնակ, առանձնատուն ու անավարտ մի շինություն:
Յազերյանի կինը՝ Արմինե Թևոսյանը, նույնպես ներկայացրել է իր 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Վերջինս նույնպես պաշտոն ունի, պետական գերատեսչություններից մեկում գլխավոր մասնագետ է: Իսկ թե ինչի հայտարարագրում չեն մանրամասնել: Նա հայտարարագրել է 17 հազար 500 ԱՄՆ դոլար դրամական միջոցներ ու 1 միլիոն 628 հազար դրամ տարեկան աշխատավարձ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am



