ԿԸՀ-ն սահմանեց հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը կուսակցությունների միջև
ПОЛИТИКАՀայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը`Տիգրան Մուկուչյանի նախագահությամբ, նոյեմբերի 2-ին գումարված արտահերթ նիստում սահմանեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրական փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցություննե րի և կուսակցությունների դաշինքի միջև:
«ՀՀ Սահմանադրական փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի 1997տեղամասային հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև կատարվելու է հետևյալ կերպ. Սահմանադրականփոփոխությունների տեղամասային հանձնաժողովներում ԱԺ-ում «Հանրապետական» խմբակցությունը ունենալու է 888-ական նախագահ և քարտուղար, «ԲՀԿ» խմբակցություն ը` 621-ական նախագահ և քարտուղար, «ՀԱԿ»խմբակցությունը` 155-ական նախագահ և քարտուղար, իսկ «Ժառանգություն», «ՀՅԴ» և «ՕԵԿ» խմբակցությունները Սահմանադրական փոփոխությունների տեղամասային հանձնաժողովներում ունենալու են111-ական նախագահ և քարտուղար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը` հավելելով, որ ՀՀ Սահմանադրական փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի 1997 տեղամասային հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխման վիճակահանությունը կատարվել է էլեկտրոնային եղանակով. վիճակահանության արդյունքները հրապարակվելու են ԿԸՀ պաշտոնական կայքում:



