Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Վարկային կազմակերպությունները խախտում են օրենքը, բայց «սանձերը» քաշող չկա

ОБЩЕСТВО

Գաղտնիք չէ, որ վարկային կազմակերպություններն ու գրավատները հեշտ և արագ գումար տրամադրում են ոչ թե վարկառուների հոգսը թեթևացնելու, այլ գումար աշխատելու համար: Սակայն շատ դեպքերում վարկառուները չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է պատահում, որ, օրինակ՝100 դրամ վարկը փակելու համար ստիպված են լինում վերցրած գումարից մեկուկես անգամ ավել վերադարձնել վարկատուներին:

Սա լավագույն դեպքում, իսկ վատագույն սցենարի դեպքում, երբ վարկառուները չեն կարողանում նշված գրաֆիկով վարկի գումարը մուծել, պարտավորություններին ավելանում են նաև տույժերն ու տուգանքները, որի ժամանակ արդեն չմուծված գումարի համապատասխան տոկոսը սկսում է օրվա կտրվածքով հաշվարկվել և ավելացվել վճարվելիք գումարին: Չի բացառվում անգամ, որ նման դեպքերում վարկառուի վերցրած 100 հազար դրամի վերադարձը հնգապատիկ մեծ լինի:

Գաղտնիք չէ, որ նման իրավիճակում են շատերը, բայց քչերի մտքով է անցնում հետագա բարդությունների մեջ չընկնելու համար ուսումնասիրել վարկատու կազմակերպության կողմից սահմանված փաստացի տոկոսադրույքի չափն ու վարկը մարելու պայմանները:

130-150 % փաստացի տոկոսադրույքով է վարկ տրամադրում, օրինակ՝ «Գուդկրեդիտ»-ը: Այդ մասին նշված է նաև ընկերության պաշտոնական կայքում, սակայն վստահ չենք, որ արագ վարկ ստանալու խայծը կուլ տալուց առաջ վարկառուները հասցնում են բոլոր պայմաններին մանրամասն ծանոթանալ:

Պարզելու համար, թե արդյո՞ք վարկային կազմակերպությունն իրավունք ունի նման տոկոսադրույք կիրառել և արդյո՞ք 150 % փաստացի տոկոսադրույքով տրամադրվող վարկը գերշահույթ չի համարվում, Past.am-ը դիմեց ՀՀ կենտրոնական բանկի լրատվական ծառայությանը:

ԿԲ-ից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին, որ գործող օրենսդրությամբ փաստացի տոկոսադրույքի վերաբերյալ կարգավորումներ նախատեսված են բացառապես սպառողական կրեդիտավորման ոլորտում:

««Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է տարեկան փաստացի տոկոսադրույքի հասկացությունը, որը պայմանագրային տոկոսադրույքից բացի ներառում է նաև բոլոր տոկոսներն ու այլ վճարումները, որոնք սպառողը պարտավոր է վճարել կրեդիտավորման համար՝ գնահատման, ապահովագրության ծախսեր, միջնորդավճարներ և այլն: Օրենքը պարտավորեցնում է նաև վարկավորող կազմակերպություններին գովազդներում և այլ առաջարկներում հրապարակել կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքը և այն ներառել կրեդիտավորման փաստաթղթերում»,- ասվում է պատասխանում:

Ստացվում է, որ օրենքը պարտադրում է գովազդի ժամանակ տեղեկացնել նաև փաստացի տոկոսադրույքի մասին, ինչը, սակայն, որևէ գովազդում տեսնել կամ լսել հնարավոր չէ:

Ստացվում է, որ վարկային կազմակերպությունները խախտում են օրենքը և մարդկանց չեն տեղեկացնում իրենց կողմից տրամադրվող վարկային պայմանների մասին, որը սակայն չի կանոնակարգվում: Ամենայն հավանականությամբ, ԿԲ-ն այս կազմակերպությունների կողմից գովազդի ժամանակ թույլ տրվող օրենքի խախտումը իր վրայից կգցի՝ ասելով, որ ինքը գովազդի բովանդակության ուսումնասիրություն չի իրականացնում: Մյուս կողմից էլ, ՏՄՊՊՀ-ն կարող է ասել, որ դա իրենց վերահսկողության տիրույթում չէ, քանի որ խոսքը շահառու-կազմակերպություն փոխհարաբերություններին է վերաբերում: Ինչ վերաբերում է սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական կառույցների գործառույթներին, ապա հարց է ծագում, թե որ օղակը պետք է զբաղվի նմանօրինակ խնդիրներով:

Ստացվում է բարձիթողի իրավիճակ է, որի լուծումն այս պահին չկա, ու քանի դեռ օրենքը խախտելու համար վարկային կազմակերպությունների ու գրավատների ձեռքը բռնող չկա, նրանք էլ կարողանում են օգտվել «կանաչ լույսից» ու մինչև հնարավոր վերջին կետը «ոտքը գազի սեղմակին» դնել ու մարդկանց ունեցվածքը քամել:

 Արմինե Գրիգորյան

Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»