ԱԺ աշխատակազմն ամենախնայողն է
ОБЩЕСТВОԳործադիր մարմնում գրեթե ամեն տարի քննարկվում է պետական կառավարման ապարատի ծախսերի կրճատման հարցը, մշակվում և իրականացվում են տարբեր ծրագրեր, որոնցից, թերևս ամենաքննարկվողներից էր օպտիմալացման ծրագրի շրջանակներում ծառայողական մեքենաների կրճատումը:
Ուսումնասիրելով այս տարվա դուրս գրված և հետ վերադարձված ավտոմեքենաների ցանկը` պետք է նշենք, որ կրճատվել է 27 միավոր տրանսպորտային միջոց, որի զգալի մասը, 13-ը, միայն ՀՀ Ազգային ժողովից, երկրորդ տեղում Կոտայքի մարզպետարանն է 5 կրճատված մեքենայով: Մյուս գերատեսչությունները ընդամենը 3 և 1-ական մեքենաներից են հրաժարվել:
Փաստորեն ստացվում է, որ խնայողությունների հիմնական բաժինն իր ուսերին է վերցրել հենց Ազգային ժողովի աշխատակազմը։
Ուշագրավ է նաև, որ Ազգային ժողովի ցանկում աչքի են ընկնում ոչ միայն կրճատված մեքենաների քանակի զգալի առավելությամբ, այլ նաև մի ուշագրավ փաստով ևս, որը չվրիպեց մեր ուշադրությունից: Խորհրդարանի կրճատված մեքենաների թվում էր 1971 թ. արտադրության ԳԱԶ-13 «Чайка» մակնիշի ավտոմեքենա, որի շուկայական արժեքը 100.000- 120.000 դոլար է ռուսական ավտոմեքենաների վաճառքի կայքերում, և 1982 և 1983 թթ. արտադրության ԳԱԶ-14- 02 ու ԳԱԶ-14- 00 «Чайка» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց շուկայական արժեքը 40.000-50.000 դոլար է:
Այսպիսով, կարող ենք փաստել, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը պետական բյուջե է վերադարձրել 140.000-ից 170.000 ԱՄՆ դոլլար:
Փաստացի ստացվում է, որ Կառավարության բյուջեի ծախսերի օպտիմալացման ծրագիրն ամենահաջող կերպով իրականացնողն օրենսդիր մարմնի աշխատակազմն է:



