Վազգեն Սիսլյան. «Ադրբեջանի հույսը տեխնիկան է, մերը՝ զինվորի քաջությունը»
ОБЩЕСТВО2016-2017 թվականներին զենքի ներմուծման առումով Հայաստանը զբաղեցնում է 54-րդ տեղը: Այս մասին է վկայում «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) նոր զեկույցը, որտեղ տեղեկատվություն կա նաև Ադրբեջանի կողմից ձեռք բերված զենքերի մասին:
Ըստ զեկույցի՝ վերջին երկու տարում Հայաստանը գնել է 124 միլիոն դոլարի սպառազինություն: ԻսկԱդրբեջանն այդ զեկույցում 27-րդ տեղում է՝ երկու տարվա ընթացքում 551 միլիոն դոլարի զենք է գնել։
ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) մարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը, Past.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» նոր զեկույցին, նախ ընդգծեց՝ գաղտնիք չէ, որ Ադրբեջանը միշտ էլ ավելի շատ է զինվում:
«Շատ է զինվում, քանի որ իր զինվորի որակը շատ ավելի ցածր է, քան հայ զինվորինը: Սա միանշանակ է: Եթե վերցնենք իրենց տարածությունը, զինվորների քանակը, պարզ է, որ ավելին պետք է վերցնեն: Հետո այնտեղ ավելի շատ մեկ մարդու իշխանություն է, դրա համար իրենց խելքն ինչպես պահանջում է, այնպես էլ անում են: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը միշտ պատրաստվում է պատերազմի, միշտ հայտարարություններ է անում: Անգամ լկտիաբար հայտարարում է, որ մինչև Երևան է հասնելու: Կարծում եմ, որ մեր իշխանություններն առհասարակ պետք է մի քիչ ավելի համարձակ լինեն: Իմանալով պատմությունը՝ հստակ ու առանց վարանելու պետք է մեր իսկական քարտեզը՝ պատմական հայրենիքի քարտեզը ներկայացնեն ու ասեն, որ այլևս հերիք է ստերի վրա հիմնվել: Մեր ամաչկոտ քաղաքականության պատճառով մենք արդեն շատ բան ենք կորցրել»,-ասաց Վազգեն Սիսլյանը:
Նրա խոսքով՝ պետք է վստահել ժողովրդին և հստակ որոշումների գնալ:
Վազգեն Սիսլյանի խոսքով՝ թե ինչո՞ւ ենք հայտնվել 54-րդ տեղում, հարցի երկրորդ կողմն է:
«Ինչո՞ւ են մեր իշխանություններն, այդքան հարկեր ստանալով, զենքի հետ կապված այդքան խնայում: Անշուշտ, ես կուզեի մեր բանակն ավելի կատարելագործված տեսնել:
Այնուամենայնիվ, կարծում եմ, այդ միջազգային, խաղաղապահ և նման այլ կազմակերպությունների հեքիաթներին, պատմություններին, ինչպես նաև՝ ստատիստիկային պետք չէ այդպես հավատալ: Ընդհանրապես, երբ պետությունները զենք են գնում, հիմնական ու իրական գումարը ցույց չեն տալիս: Սրանք ֆիկտիվ գումարներ են: Հետո, այո՛, Ադրբեջանը միշտ մեծ քանակությամբ զենք է գնում: Դա գաղտնիք չէ: Այդ երկրի նախագահը միշտ զինում է՝ լավ իմանալով, որ իր զինվորն այդքան համոզված ու պատրաստված չէ: Այդ պատճառով էլ ավելի շատ հույսը դնում է տեխնիկայի ու զենքի վրա»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելուն, Վ. Սիսլյանը նշեց. «Ես չեմ ուզում Ռուսաստանին մեղադրել Ադրբեջանին զենք վաճառելու մեջ: Առևտուր է, բիզնես է:
Մենք էլ կարող ենք գնել՝ թող առնեն և մեր զինվորին լավ զինեն: Ինչ վերաբերում է սպառազինությունների բալանսը խախտելուն, ապա, կարծում եմ, Ռուսաստանը լավ գիտի՝ ում ինչ է վաճառում և ինչի համար է վաճառում: Ռուսաստանը գիտի, թե ինչ ապրանք է տալիս այս փոքր երկրներին, որ իր հաշիվները, շահերը պաշտպանի ու իր խաղերը խաղա: Մենք պետք է ճիշտ հասկանանք իրավիճակը: Երկրորդական են այն հայտարարությունները, երբ ասում են, թե, օրինակ, ինչո՞ւ է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին: Ում մեղադրենք, մե՞զ, որ չենք գնում: Մեր բանակը նորմալ զինվելու խնդիր ունի: Ադրբեջանն էլ ունի այդ խնդիրը: Բայց մենք միշտ հենվել ենք մեր զինվորի քաջության, նվիրվածության և իր գաղափարի վրա: Զենքն, անշուշտ, դեր կատարում է, բայց կարևորը զինվորն է: Ադրբեջանի՝ շատ զենք գնելու փաստը մեզ մոտ լրացվում է զինվորի արժեքով: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեր զինվորն ավելի ճիշտ պայքարեց «80-ականների» կոչված զենքով, քան Ադրբեջանը 2015-2016թթ. զենքերով:
Այնպես որ, այս կազմակերպությունների հայտարարությունները զուտ խաղեր են, որոնք, միգուցե, նաև իրավիճակը լարելու միտում ունեն: Մենք մեր հողի տերն ենք՝ դա է կարևորը»:

Աննա Բադալյան
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой