Փորձագետ. Հայաստանի ՀՆԱ աճը ապագայում աշխատավարձերի եւ թոշակների բարձրացման նախադրյալ կարող է լինել
ОБЩЕСТВО2017 թվականին արձանագրված, վերջին 10 տարում ռեկորդային ՀՆԱ աճը կարող է հեռանկարում աշխատավարձերի եւ թոշակների բարձրացման նախադրյալ լինել։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
Նրա խոսքով, արդեն այսօր պետք է դրվեն բնակչության եկամուտների ավելացման հիմքերը։ «Տվյալ աճը չի կարող արտացոլվել բնակչության կենսամակարդակի վրա, քանի որ աշխատավարձերի եւ թոշակների աճ չի եղել»,- նշել է փորձագետը։
Նա հիշեցրել է, որ ՀՆԱ աճը պայմանավորված է արտահանման ավելացմամբ, նաեւ առեւտրի, արդյունաբերության, շինարարության եւ ծառայությունների աճով։
Նշենք, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2017 թվականի արդյունքներով աճել է 7,5 տոկոսով։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ՀՆԱ ֆիզիկական ծավալը տարվա կտրվածքով կազմել է 5.580 տրլն դրամ (11.6 մլրդ դոլար)։ Տնտեսական աճը 2017թ. համար ապահովվել է հիմնականում ծառայությունների ոլորտի հաշվին՝ 14,4 տոկոսով, առեւտրի՝ 14 տոկոս, եւ արդյունաբերական ոլորտի՝ 12,6 տոկոս, հաշվին։ Համեմատաբար համեստ աճ են արձանագրել էներգեհամալիրը՝ 6,1 տոկոս, գյուղատնտեսական ոլորտը՝ մոտ 3%, շինարարական ոլորտը՝ 2,2%։



