Շիրակում եղանակը բանջարանաբոստանային կուլտուրաների ցրտահարման վտանգ է ստեղծել
ОБЩЕСТВОՇիրակի մարզի գյուղատնտեսության վրա որոշակի բացասական ազդեցություն է ունեցել վերջին երկու օրերի ընթացքում արձանագրված ցածր ջերմաստիճանը:
Ըստ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի տվյալների, այս գիշեր մարզի որոշ տարածքներում՝ հիմնականում բարձրադիր գոտիներում, արձանագրվել է մինչև 3 աստիճան ցուրտ, իսկ հարթավայրերում՝ 0-ին մոտ ջերմաստիճան: Ինչպես տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը, նման եղանակային պայմաններում մարզում գյուղատնտեսության ոլորտում հիմանական խնդիրը կարտոֆիլի և բանջաÖ �անաբոստանային կուլտուրանների հետ է կապված:
«Բարձրադիր գոտում աշնանացանի աշխատանքերն ու բերքահավաքն ամբողջովին ավարտված են, այնպես որ այս մասով խնդիր չի լինի, բայց հարթվայրային գոտում ունենք համայնքներ՝ հիմնականում խոշոր ֆերմերային տնտեսություններ, որոնք կարտոֆիլի բերքահավաքն ամբողջությամբ չեն ավարտել: Մարզում ներկա պահին ավելի քան 30 հեկտար տարածք կա կարտոֆիլի բերքահավաքը չավարտած: Հողի մակերևույթին մոտ գտնվող կարտոֆիլի համար 0-ին մոտ ջերմաստիճանը, միանշանակ, վնաս կտա՝ այն ցրտահարելով: Սակայն այստեղ ոչ այնքան այդ բերքի ցրտահարությունն է, այլ ցրտահարված բեր քը մինչև այս հավաքած որակյալ բերքի հետ չխառնելն ու պահեստ չուղղարկելը, այլապես կվնասվի նաև այդ բերքը»,-նշեց Մովսես Մանուկյանը՝ հավելելով, որ այդ ֆերմերային տնտեսությունների ղեկավարներին առաջարկել է կարտոֆիլի տեսակավորումն իրականացնել տեղում՝ դաշտերում: «Ճիշտ է, դա աշխատատար գործընթաց է, բայց բոլոր մասնագիտացված տնտեսություններ էլ քաջ գիտակցում են խնդրի լրջությունը և կանեն այնպես, ինչպես պահանջում են նորմերը»,-նշեց մարզի գյուղատնտեսության վարչության պետը:
Բացի կարտոֆիլից, մարզում կան նաև բերքահավաք չիրականացրած բանջարանաբոստանային կուլտուրաների ցանքատարածություններ՝ սեղանի ճակնդեղ, գազար. այս կուլտուրաների համար 2 աստիճան ցուրտը ցրտահարման վտանգ է առաջացնում: «Հիդրոմետ ծառայության տվյալներով, 3 օր ունենք, որ եղանակը կայուն կլինի այս ընթացքում աշխատանք կտարվի, որ մարզում բոլոր մշակաբույսերի բերքահավաքն ավարտին հասցվի: Ինչ վերաբերում է այգիներին՝ մարզում բոլոր այգիներում բերքահավաքն ավարտված է և խնդիր չկա»,-ավելացրեց Մովսես Մանուկյանը :



