Համընդհանուր գնանկում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնանկման ֆոնին, բայց միայն 0.5%-ով
ОБЩЕСТВОՕրերս Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2018թ. հունվար-փետրվար ամիսների սպառողական գների ինդեքսը: Ըստ այդմ՝ 2018թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2% գնանկումով: Սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.1%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% հավելաճ:
2018թ. փետրվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.4%, այդ թվում՝ սննդամթերքինը՝ 104.1%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.6%, ծառայությունների սակագներինը՝ 100.5%:
2018թ. փետրվարին 2017թ. փետրվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.3%, այդ թվում, սննդամթերքինը` 104.0%, ոչ պարենային ապրանքներինը` 104.6%, ծառայությունների սակագներինը` 101.6%:
Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2018թ. փետրվարին հունվարի համեմատ բանջարեղենի գները նվազել են 13.9-4.4%-ով, ի դեպ՝ գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հրազդանում, մեկում գրանցվել է 0.6% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 8%-ով: Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2018թ. փետրվարին նախորդ փետրվարի համեմատ արձանագրվել է 7.2% գնաճ, իսկ 2018թ. հունվարի համեմատ`0.5% գնակում, ինչին մեծապես նպաստել է ձվի 3.1% գնանկումը:
Մայրաքաղաքում կաթնամթերքի, պանրի և ձվի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.2%-ով: Նվազել են նաև շաքարի և շաքարավազի գները՝ 0.3%-ով: Բացի այդ, փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հրուշակեղենի 0.1% գնանկում, իսկ սուրճի, թեյի և կակաոյի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. փետրվարին 2017թ. փետրվարի համեմատ գրանցվել է 14.1%, իսկ 2018թ. հունվարի համեմատ 1.0% գնաճ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am



