Լոռու և Շիրակի մարզերի տեղական իշխանությունները սկսել են զբաղվել անչափահասներով
ОБЩЕСТВОՈւսումնասիրությունները ցույց են տվել, որ անցյալ տարի Լոռու մարզում 19 անչափահասի կողմից կատարվել է 25 հանցագործություն, իսկ 2016 թվականին 23 անչափահասի կողմից՝ 26 դեպք:
Շիրակի մարզում պատկերն ավելի լուրջ է, քանի որ անցած տարի 34 անչափահասի կողմից կատարվել է 35 հանցագործություն, իսկ 2016-ին՝ 29 անչափահասի կողմից՝ 26 հանցագործություն:
Ուսումնասիրությունները հանգեցրել են այն եզրակացության, որ չնայած Լոռու մարզում անչափահասների կողմից իրականացված հանցագործույունների թիվը նվազել է, իսկ Շիրակի մարզում աճել, սակայն պատկան մարմինների կողմից անչափահասների շրջանում հանցագործությունների նախականխման և կանխման ուղղությամբ ձեռնարկված միջոցներն այնքան էլ արդյունավետ չեն իրականցվել:
Ուսումնասիրությունները վկայել են նաև, որ անչափահասների հանցավորության կանխարգելման ցածր մակարդակը պայմանավորված է նաև դպրոցական հաստատությունների, համայնքապետարանների և մարզպետարանի, իրավապահ մարմինների միջև համագործակցության ցածր մակարդակով:
Լոռու մարզպետարանում կայացած քննարկման արդյունքում որոշվել է ուսումնական հաստատության իրավասու անձանց միջոցով պարբերաբար տեղեկատվություն ստանալ ուսումնական հաստատություն չհաճախող կամ դասերից անհարգելի պատճառով բացակայող աշակերտների վերաբերյալ, սոցիալական ծառայության աշխատակիցների միջոցով կատարել տնային այցելություններ՝ պարզելու դպրոց չհաճախելու պատճառները, ընտանիքի նյութական դրությունը, ընտանիքի անդամների միջև առկա հարաբերությունները, ընտանիքում երեխայի վարքը, կապերը, շրջապատը, հետաքրքրությունների շրջանակը։
Շիրակի մարզպետարանում կայացած հանդիպման արդյունքներով որոշվել է համատեղ մշակել և իրականացնել հակասոցիալական վարք դրսևորած և իրավախախտ անչափահասների անհատական նպատակային ծրագրեր:
Արմինե Գրիգորյան
Past.am



