Ереван, 21.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Քաղաքացին ու Կենտրոնական բանկը` միմյանց դեմ. դատական և քրեական գործերով քննությունը դոփում է տեղում

ОБЩЕСТВО

Past.am

Իր անձնական կյանքի գաղտնիության իրավունքը խախտելու մեջ Կենտրոնական բանկին մեղադրող քաղաքացի Սամվել Սահակյանը դժգոհ է, որ արդեն երկու տարուց ավելի` իրավապահ մարմինները որեւէ գործողություն չեն իրականացնում:

2016թ. դեկտեմբերին նա քրեական գործ հարուցելու պահանջով դիմել էր Կենտրոնի ոստիկանություն եւ դատախազություն` նշելով, որ Կենտրոնական բանկը խախտել է իր անձնական տվյալների պաշտպանության իրավունքը` բանկում տեղադրված տեսանկարահանման սարքերի միջոցով արված լուսանկարները տրամադրելով երրորդ անձանց:

«Հետքն» անդրադարձել է բանկի եւ քաղաքացու վեճին, որում շոշափվում էր նաեւ «Ֆ.Ի.Կ.Օ» վարկային կազմակերպության անունը: Հենց այս կազմակերպության խորհրդի անդամ ներկայացողներից մեկին էլ ԿԲ-ն տրամադրել էր Սամվել Սահակյանի եւ նրա կնոջ կողմից ԿԲ փաստաթուղթ մուտք անելու փաստը հավաստող լուսանկարները: 

Քանի որ Սամվել Սահակյանը հանրայնացրեց իր բողոքն ընդդեմ ԿԲ-ի եւ լրատվամիջոցներում բանկի հասցեին մեղադրանքներ հնչեցրեց, Կենտրոնական բանկը զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ հայց ներկայացրեց դատարան ընդդեմ Սամվել Սահակյանի` պահանջելով հերքել իր բարի համբավը արատավորող արտահայտությունները: Կենտրոնական բանկն այս գործով պատշաճ հայցվոր չէ, քանի որ պետական մարմինը չի կարող գործարար համբավ ունենալ, դա վերաբերում է մասնավոր ձեռնարկություններին (Սահմանադրական դատարանը 2011թ. 997 որոշմամբ (11-րդ կետ) սահմանել է, որ «անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն այլ անձանց արատավորող գործողություններից պաշտպանվում է բացառապես քաղաքացիաիրավական կարգավորման միջոցով, և «անձ» արտահայտությունը վերաբերելի չէ իշխանության մարմիններին որպես իրավաբանական անձ»): Չնայած այս հանգամանքին` դատարանը վարույթ է ընդունել գործը, թեեւ այն դատաքննության փուլից այն կողմ չի անցել:

Սամվել Սահակյանի` ոստիկանությունում հանձնված դիմումին զուգահեռ Կենտրոնական բանկը Սահակյանի մուտքագրած փաստաթղթի առնչությամբ 2016թ. դեկտեմբերի 21-ին պաշտոնապես դիմել էր ոստիկանություն՝ փաստաթղթերի կեղծման հանցագործության հատկանիշների կասկածանքով: ԿԲ դիմումի հիման վրա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինը գործ է հարուցել, որին միացվել է Սամվելի դիմումի կապակցությամբ հարուցված գործը: Միացված գործերը հետագայում հանձնվել են Քննչական կոմիտե: Մինչ իրավապահները գործը սառեցրել են, Սամվելը «սեփական հետաքննությունն» է իրականացրել ու նոր հանգամանքներ պարզել:

«Քննիչը ուղարկեց ձեռագրաբանական փորձաքննության այն փաստաթուղթը, որը մենք մուտքագրել էինք ԿԲ: «Ֆ.Ի.Կ.Օ.-ի անունից դիմած մարդիկ ասել էին, թե դա կեղծ է: Փորձաքննության արդյունքում հաստատվեց, որ ստորագրությունը կեղծ չէ: Այդ ամբողջ գործը մեռավ այս եզրակացությամբ` թե մեր ֆոտոները երրորդ կողմին տրամադրելու, թե փաստաթղթի կեղծ լինելու ամբողջ գործը մեռավ (նկատի ունի, որ ԿԲ-ի փաստարկները` իր լուսանկարների տրամադրման վերաբերյալ, անհիմն դուրս եկան-հեղ.)»,- ասում է Սամվել Սահակյանը ու հավելում, որ որեւէ այլ գործողություն ՔԿ հատուկ կարեւոր գործերով քննիչները չեն արել, անգամ իրեն տուժող չեն ճանաչել:

Հանրամատչելի աղբյուրներից նա փաստեր է գտել, դրանք համադրել եւ պարզել, թե «ինչ սխալ ձեւով է աշխատում Քննչական կոմիտեն»: Այսպես` Սամվելը պարզել է, որ «Ֆ.Ի.Կ.Օ» վարկային կազմակերպության խորհրդի անունից, իբրեւ ընտրված անդամներ հանդես եկած Հայկ Վարդանյանը եւ Հրայր Հակոբյանը, որոնց ԿԲ-ն տրամադրել է Սահակյանի լուսանկարները, գրանցված չեն եղել ԿԲ-ում որպես վարկային կազմակերպության ղեկավարներ: ««Ֆ.Ի.Կ.Օ»-ի նախկին տնօրենի փաստաբանը դիմել էր ԿԲ` «Ֆ.Ի.Կ.Օ.-ի անունից հանդես եկող մարդկանց որակավորման մասին տեղեկություններ ստանալու համար` երբ են լիցենզավորվել եւ այլն, որովհետեւ իրենք ֆինանսական կրթություն չունեն, իսկ օրենքով նման պահանջներ կան: ԿԲ իրավաբանական վարչության ղեկավար Վարուժան Ավետիքյանը պատասխանեց, որ տվյալ մարդիկ` Հրայր Հակոբյանը (Հրանուշ Հակոբյանի եղբոր որդին) եւ Հայկ Վարդանյանը վարկային կազմակերպության ղեկավար չեն հանդիսացել»,- պատմում է Սամվելը: Ավելին, Հայկ Վարդանյանը դատարանի որոշմամբ սնանկ էր ճանաչված եւ չէր էլ կարող գրանցել իբրեւ վարկային կազմակերպության ներկայացուցիչ»:

«Ինչու՞ է ԿԲ-ն նրանց տրամադրել լուսանկարներ եւ խնդրել պարզաբանել վարկային կազմակերպության շուրջ ստեղծված իրավիճակը, եթե նրանց չէր գրանցել որպես կազմակերպության ղեկավարներ»,- գրավոր հարց ուղղեցինք Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: Ահա թե ինչ պարզաբանում ստացանք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից. «Տվյալ ժամանակահատվածում կազմակերպությունը չի ունեցել գործադիր մարմին (տնօրեն, տեղակալ կամ նման իրավասություններով օժտված անձ), ինչի պատճառով ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանումներ ստանալու նպատակով հրավիրել է ընտրված խորհրդի անդամին, որը միաժամանակ հանդիսանում է կազմակերպության մասնակցի ներկայացուցիչ»:

«Իրենք հունվարին մամուլին ուղղված տարբեր հաղորդագրություններում հանդես են եկել որպես ընտրված խորհրդի անդամ եւ տնօրեն: Անգամ որպես տնօրեն փաստաբանների են լիազորել իրենց անունից գործել դատարաններում: Կարծում եմ` ԿԲ-ում իրենք խորհրդատու են ունեցել, մարդ, որը կազմակերպել է նրանց մուտքը ԿԲ եւ տրամադրել իրենց մեր լուսանկարները: Նրանք վստահ են եղել, որ իրենց գրանցելու են որպես խորհրդի անդամներ: Որպեսզի ԿԲ-ում կոնկրետ անձինք կոծկեն իրենց այս գործողությունները, ասել են, թե նրանք խորհրդի անդամներ են` վստահ լինելով, որ հետո կգրանցեն: Հետո ավելի զավեշտական բան է պարզվում` Հայկ Վարդանյանը սնանկ է ճանաչված եւ չեն կարող գրանցել: Փաստացի Հրայր Հակոբյանին էլ չեն գրանցել»- ԿԲ-ի պարզաբանմանն արձագանքում  է Սամվել Սահակյանը:

Նա տարակասում է, թե ինչպես ԿԲ-ն չի ստուգել վարկային կազմակերպության անունից հանդես եկողների կարգավիճակը եւ ասել` դուք դրա իրավունքը չունեք, ԿԲ-ն ձեզ չի հաստատել. «Երբ ԿԲ-ն հունվարի 24-ին հայտարարել է` կազմակերպության ընտրված խորհրդի ներկայացուցիչ, դարձյալ ուշադրություն չի դարձրել այդ հանգամանքին»:

Սամվել Սահակյանը կարծում է, որ ԿԲ ղեկավարությանը մոլորեցրել են. «Հենց մեր լուսանկարների տրամադրման հարցով քննիչը ինչ-որ գործողություն անի, ամբողջ իրականությունը կբացահայտվի»:

Թեեւ Կենտրոնական բանկն արդեն անվավեր է ճանաչել «Ֆ.Ի.Կ.Օ» ունիվերսալ վարկային կազմակերպության լիցենզիան, բայց նրա շուրջ ծագած Սահակյան-բանկ վեճը շարունակվում է:  

«Եթե ԿԲ-ն ներողություն խնդրի, եւ ես վստահ լինեմ, որ կպատժեն այդ նկարները տրամադրած անձին, ես ոչ մի բողոք չեմ ունենա բանկի հետ»,- ասում է Սամվելը:

Կենտրոնական բանկն էլ, կարծես, դեմ չէ քաղաքացու հետ հաշտվելուն, բայց` իր պայմաններով : «...ՀՀ կենտրոնական բանկը, որպես իրավաբանական անձ, իր բարի համբավը պաշտպանելու նպատակով ստիպված է եղել ներկայացնել հայցադիմումները, և քաղաքացու կողմից խնդրի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի փաստարկները ճիշտ գնահատելու, ընկալելու և ընդունելու դեպքում ՀՀ կենտրոնական բանկը մշտապես պատրաստ է և՛ հաշտությամբ ավարտել դատական վեճերը, և՛ հաղթահարել բոլոր տարաձայնությունները»,- «Հետքին» տված պարզաբանման մեջ նշել է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Какой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе