Բաքվում 16-ամյա պատանի է կախվել
ОБЩЕСТВОԲաքվի Սաբունչիի շրջանում նոյեմբերի 1-ին 16-ամյա պատանին կախվելով ինքնասպանության է եղել:
Վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտնել է Սաբունչիի ոստիկանության վարչությունը:
Ըստ այդ տեղեկատվության` Բաքվի Զաբրաթ ավանում սեփական տան ձեղնարհարկում կախվել է 1999 թվականին ծնված Ասիֆ Մունասիբ օղլու Սուլեյմանովը: Ինքնասպանության պատճառը դեռեւս հայտնի չէ: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2015 թվականի սկզբից մինչ այժմ այդ երկրում արդեն 190ինքնասպանության դեպք է գրանցվել, որոնցից 12-ն անչափահասներ են եղել:
2014 թ. Ադրբեջանում 240 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 50-ը անչափահասներ են եղել: 14 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:
Ադրբեջանում 2010 թվականին երեխաների ինքնասպանության 51 դեպք է գրանցվել, 2011 թվականին` 28, 2012 թվականին` 60, 2013 թվականին` 71 դեպք:



