«Ծառուկյան» դաշինքի որոշումը հիմնավորված և տրամաբանական էր
ОБЩЕСТВОՄամիկոն Մամիկոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հայաստանյան քաղաքական դաշտի ներկայիս կարևոր օրակարգը ՀՀ 4-րդ նախագահի թեկնածությունն ու նրան ընտրելու մեխանիզմն է, սակայն ոչ բոլոր վերլուծաբաններն են ձգտում օբյեկտիվ գնահատականներ տալ: Ոմանք անձնական շահի հետապնդման ճանապարհին շեղվուն են բուն թեմայից և իրենց հրահանգված մտքեր են փորձում ներքաշել ընդհանուր դիսկուրսի մեջ: Մասնավորապես տևական ժամանակ ընդհատակում գտնվող «վերլուծաբաններից» Արմեն Բադալյանն ու Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի՝ Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկելու որոշմանը, միանման և չափազանց անիրական որակումներ են տվել: Տվյալ դեմքերն ուղղակի չեն կարող գիտակցել, թե քաղաքականության մեջ ինչպիսի մարտավարությամբ է հարկավոր հանդես գալ, որ իրենց նման հակահասարակական դեմքերի համար նախատեսված աղբանողցում չհայտնվեն:
Բացի այն, որ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանգամանալից կերպով անդրադարձել էր այս թեմային և հավուր պատշաճի գնահատական էր տվել ստեղծված իրավիճակին, նաև հավելել էր, որ իր բոլոր կուսակից ընկերների կարծիքները լսելուց հետո, Արմեն Սարգսյանի հետ հանդիպելուց և նրա ծրագրին ծանոթանալուց հետո, նոր ընդհանուր դիրքորոշման մասին կհայտարարեն: Այդպես էլ եղավ և «Ծառուկյան» դաշինքն իր որոշման մեջ չափազանց օբյեկտիվ էր և վճռական, քանի որ Սարգսյանի ներկայացրած ծրագիրն ու բուն էությունը, իրականում համընկնում էին դաշինքի առաջարկած դրույթների հետ: Եթե կա թեկնածուի հետ ընդհանուր քաղաքական կոնսենսուս, ապա իմաստը որն է դեմ քվեարկելու նման թեկնածուին, այդկերպ ինչ-որ ինքնանպատակ գործողություն դրսևորելով: Հարկավոր է մի բան էլ աջակցել տվյալ թեկնածուին, որպեսզի նա կարողանա հայանպաստ ծրագրերը իրականացնի, իսկ թե Ստյոպա Սաֆարյանի և Արմեն Բադալյանի նմանները, որքանով են արդարացնում իրենց ոչ ադեկվատ պահվածքն այս հարցի վերաբերյալ, կարծում ենք պարզ է, նրանք անկախ իրենց կամքից են դա անում, իսկ դա կոնկրետ բառով է բնութագրվում, կարծում ենք հասկանալի է, թե ինչի մասին է խոսքը:

1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»