Ереван, 26.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայկական ավիաընկերությունները դեռ չծնված՝ օրորոցում խեղդվում են

ОБЩЕСТВО

Past.am-ին հասած տեղեկությունների համաձայն «Տարոն ավիա» ընկերությունը բավականին ծանր ֆինանսական դրության մեջ է: Ու չնայած ընկերությունն այդ մասին լռում է, սակայն անցյալ տարվա դեկտեմբերի 31-ից մինչ օրս որևէ թռիչք չիրականացնելու պատճառն այն է, որ հայկական ընկերության կազմակերպած թռիչքները շահավետ չեն և այդ պատճառով էլ ավիաընկերությունը որոշել է կոմերցիոն դադար վերցնել:

Հանրային խորհրդի տրանսպորտի քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Ազգային ավիացիոն միավորում» հկ նախագահ Դմիտրի Աթբաշյանը Past.am_ի հետ զրույցում ասաց, որ իր տեղեկություններով ավիաընկերությունը որոշել է Դուբայում բազավորվել և այնտեղից է սկսելու թռիչքներ կազմակերպել:

«Ցավն այն է, որ երբ «Տարոն ավիան» սկսեց Գյումրիի օդանավակայանից թռիչքներ իրականացնել, Գյումրիում հայտնվեց «Պոբեդա» ավիաընկերությունը և մինչ օրս էլ թռիչքներ է իրականացնում: Բայց խնդիրն այն է, որ ռուսական բոլոր ավիաընկերությունները, որոնք գրանցված են Ռուսաստանի Դաշնությունում շատ մեծ արտոնություններից են օգտվում»,- ասաց Դ.Աթբաշյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ ռուսաստանյան օդանավակայանների սպասարկման գները մոտ երկու անգամ ավելի էժան են «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման գներից: Բայցի այդ, ռուսաստանում գրանցված ընկերությունները վճարում են ծառայության կես գինը: Ստացվում է, որ ի սկզբանե ավիաընկերությունների մեկնարկային մրցակցային պայմաններն անհավասար են և այս պայմաններում, բնական է, որ հայաստանում գրանցված որևէ ընկերություն չի կարող մրցակցությանը դիմանալ:

«Եթե «Պոբեդան» դեպի Գյումրի 20-30 չվերթ է կատարում, որից միայն մեկն էր Գյումրիից մեկնարկում, ապա «Տարոն ավիայի» դեպքում բոլոր թռիչքները սկսվում և ավարտվում էին Գյումիրում: Այդ պատճառով էլ հայկական ավիաընկերության ծախսերը բավականին թանկ էին ստացվում»,- ասաց Դ. Աթբաշյանը:

Մասնագետի կարծիքով, այս ամենին վերջ տալու և հայկական ավիաընկերությունների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար Հայաստանը պետք է վերջակետ դնի իր կողմից հայտարարած բաց երկնքի քաղաքականության վրա: Առավել ևս, որ մեր երկիրը ոչ թե նման պայմանագիր է ստորագրել, այլ ընդամենը հայտարարել է այդ մասին:
«Մեր երկիրն ընդամենը հայտարարել է, որ մեզ մոտ բաց երկինք է: Հիմա էլ պետք է հայտարարեն, որ բաց երկնքի քաղաքականությունը շարունակվում է, բայց քանի որ կա անառողջ մրցակցություն տեղական և միջազգային կազմակերպությունների ավիաընկերությունների միջև, ուստի Հայաստանն օտարերկրյա ընկերությունների աշխատանքը սահմանափակելու մասին որոշում է ցանկանում ընդունել»,- ասաց Դ. Աթբաշյանը:

Տեղական ավիաընկերությունների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու երկրորդ տարբերակը օդանավակայանների կողմից սպասարկման գների վերանայումը պետք է լինի, որով կրկին պետք է կառավարությունը զբաղվի:

Թե ինչու կառավարությունը քայլեր չի ձեռնարկում հայկական ավիացիայի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար, պարզ չէ: Դրա փոխարեն, որպես բաց երկնքի քաղաքականության հաղթանակ ներկայացվում է, թե այս ընթացքում ինչ նոր ավիաընկերություններ են մուտք գործել հայկական ավիացիոն շուկա և որքանով են կարողանում ընդլայնել իրենց կանոնավոր չվերթների աշխարհագրությունը: Եվ բնական է, որ նման պայմաններում հայկական որևէ ընկերություն ոչ միայն չի կարող զարգանալ, այլ դեռ չծնված կարող է օրորոցում խեղդվել:

Արմինե Գրիգորյան


Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»