Քենդալ ու Քայլի Ջեններները ճանաչվել են ամենաազդեցիկ դեռահասներ (լուսանկարներ)
ФОТО
Քիմ Քարդաշյանի փոքր քույրերը՝ 18-ամյա Քայլի ու 20-ամյա Քենդալ Ջեններները երկրորդ տարին անընդմեջ գլխավորում են ամենաազդեցիկ դեռահասների վարկանշային աղյուսակը Time-ի վարկածով:
Նրանց մեծ ճանաչում է բերում ոչ միայն մոդելային գործունեությունը, այլ սոցցանցերում մեծ թվով հետևորդներ ունենալը:
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, երկու քույրերը միասին Instagram-ում ունեն 80 մլն հետևորդ՝ չհաշված անձնական Lifestyle-կայքերն ու յուրաքանչյուրի՝ վերջերս գործարկված բջջային հավելվածները:
Բացի այդ՝ քույրերը հագուստի Kendall & Kylie շարքի հեղինակներն են:
Քիմ Քարդաշյանի քույրերին հաջորդում է կանադացի երգիչ Շոն Մենդեսը, խաղաղության նոբելյան մրցանակակիր, 18-ամյա Մալալա Յուսուֆզայը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դուստը՝ Մալիան, ինչպես նաև կինոյի ծագող աստղ Ջեյդեն Սմիթը՝ դերասան Ուիլ Սմիթի որդին:




















































