15 միլիոնի եկամուտ՝ հայտնի չէ՝ ինչի վաճառքից
ОБЩЕСТВО
ՀՀ ԿԱ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Արմեն Պողոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Արմեն Պողոսյանը հայտարարագրել է իր եկամուտները, որոնք կազմել են 17 միլիոն 812 հազար դրամ և 66 հազար 477 ամերիկյան դոլար: Դոլարով արտահայտված գումարը ստացված փոխառություններ են՝ վարկեր: Դրամով արտահայտված գումարից 2 միլիոն 812 հազարը աշխատավարձն է, իսկ 15 միլիոնը՝ նշված է որպես գույքը օտարելուց՝ վաճառելուց ստացված եկամուտ: Պողոսյանի հայտարարագրում, սակայն, բացակայում են տվյալներ այդ վաճառքի վերաբերյալ:
Պողոսյանը նաև մի քանի անշարժ գույք ունի՝ երեք առանձնատուն և մեկ բնակարան, իսկ դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 280 միլիոն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 350 հազար եվրո:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am



