ԻԼԻՊ-ի պատրաստման ճամբարից փախչելու փորձի համար մահապատժի է ենթարկվել 12 երեխա
МЕЖДУНАРОДНОЕԻԼԻՊ-ի գրոհայինները մահապատժի են ենթարկել 12 դեռահասի՝ Իրաքի Մոսուլ քաղաքում պատրաստման ճամբարից փախչելու փորձի համար: Այս մասին հաղորդում է քրդական տեղեկատվական ցանցը՝ վկայակոչելով Մոսուլի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սաիդ Մամուզինին:
«12 երեխա փորձել է փախուստի դիմել ԻԼԻՊ-ի «աս-Սալամ» պատրաստման ճամբարից: Սակայն, նրանց բռնել են, ինչից հետո մահապատժի ենթարկել»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ զոհված դեռահասները 12-ից 16 տարեկան են եղել:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարը բազմիցս դիմել է ՄԱԿ-ին՝ ԻԼԻՊ-ի գրոհայինների կողմից Իրաքում երեխաների հավաքագրմանն ուշադրություն դարձնելու խնդրանքով:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



