Ռոստոմյանը 18 միլիոնով վաճառել է մեքենան
ОБЩЕСТВО
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ․ հայտարարագիրը, ըստ որի՝ նա նախորդ տարի 18 միլիոն դրամով վաճառել է իրեն պատկանող «TOYOTA LAND CRUISER 200 4.0» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է Past.am-ը, նախարարի դրամական միջոցները նախորդ տարվա ընթացքում ավելացել են․ տարեսկզբին հայտարարագրել էր 4 միլիոն դրամ և 12 հազար ամերիկյան դոլար, իսկ արդեն տարեվերջին՝ 5 միլիոն 400 հազար դրամ և 24 հազար 500 ԱՄՆ դոլար։
Տարեկան եկամուտները կազմել են 31 միլիոն 687 հազար դրամ, որից 6 միլիոն 847 հազար դրամը աշխատավարձն է, 18 միլիոն դրամը` ավտոմեքենայի վաճառքից ստացված գումարը, 5 միլիոն 340 հազար դրամը` ձեռնարկատիրական գործունեությունից ստացված գումարը, իսկ 1 միլիոն 500 հազար դրամն էլ՝ վարձակալության դիմաց ստացված վճարն է։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



