Արտադրական շինություն և 43 հազար դոլարի փոխառություններ
ОБЩЕСТВО
ՀՀ ԿԱ ՊԵԿ Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների թիվ 2 բաժնի պետի տեղակալ Հայկազ Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Մկրտչյանը բավական մեծ ունեցվածքի տեր է: Նրան է պատկանում թվով չորս անշարժ գույք՝ բնակարան, արտադրական նշանակության շինություն և երկու ավտոտնակ: Որպես շարժական գույք է հայտարարագրել «SUZUKI GRAND VITARA 2.7» մակնիշի ավտոմեքենա:
Բացի այս ամենը ունեցել է նաև փոխառություններ՝ 43 հազար ամերիկյան դոլարի չափով: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 18 հազար 700 ԱՄՆ դոլար, 5 միլիոն 370 հազար դրամ և 1050 եվրո:
Իսկ եկամուտներն էլ կազմել են 2 միլիոն 749 հազար դրամ, որից 2 միլիոն 30 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 718 հազար 900 դրամը տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



