Ереван, 09.Сентябрь.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Թող բոլորը գան ու պարծենան, որ եղել են մեր երկրի անկախության շարժման ակունքներում». Արամ Մանուկյան

ПОЛИТИКА



Փետրվարի 20-ը համարվում է Հայաստանի անկախության շարժման սկիզբը: Դա այն օրն էր, երբ Ազատության հրապարակում ամենամարդաշատ հավաքը կայացավ: Past.am-ը ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանից փորձեց պարզել, թե այս օրերին ինչով է զբաղված կուսակցությունը:

«Այն անեկդոտը լսել եք, որ ասում է՝ իմ գործ թողած, քո գործն եմ անում: Հիմա մենք մեր գործը թողած՝ իշխանության գործն ենք անում»,- ասաց Ա. Մանուկյանը:

Իշխանության թողած հատկապես ո՞ր գործն են որոշել ավարտին հասցնել հարցին, քաղաքական գործիչը պատասխանեց, որ այս օրերին լրանում է 88-ի անկախության շարժման 30-ամյակը, որը ոչ միայն  զարթոնք էր, այլև՝ լուսավոր պատմական շրջան, իսկ ժողովրդի կյանքում՝ լավագույն տարիներ:

«Եվ դա ունի թե՛ դաստիարակչական իմաստ, թե՛ մարդկանց ոգևորելու իմաստ: Այն նաև հազար ու մի դրական միտք է իր մեջ պարունակում: Այդ ընթացքում ողջ ժողովուրդը հաղթահարեց դարավոր վախի զգացողությունը, բարդույթավորվածությունը, որ պետք է անպայման ուրիշի ենթակայությամբ կամ հովանավորությամբ ապրի: Այսինքն, արժանապատվության մեծագույն տոնահանդես էր շարժումը: Այս արժեքի մասսայականացնելն ու ժողովրդին մատուցելը իշխանությունների թիվ մեկ գործը պետք է լիներ: Ժողովրդին հպարտության զգացում պետք է մատուցվեր, բայց կա՛մ իշխանության խելքը չի հասնում, որ դա մեծագույն արժեք է, կա՛մ դիտավորյալ չեն ցանկանում ոգևորել, որպեսզի ժողովուրդն ընկճված մնա, քանի որ ընկճված ժողովուրդն ավելի հեշտ է կառավարվում»,- ասաց Ա. Մանուկյանը:

Քաղաքական գործչի կարծիքով իշխանությունները իր նշած արժեքներով չեն ապրում: Ավելին, դեմ են ըմբոստ և ինքնիշխան քաղաքացի ունենալուն: Եվ դա է պատճառը, որ այդ գործը մնացել է իրենց, ինչն իրենք հաճույքով են անում: Դա ոչ միայն քաղաքական գործընթաց են համարում, այլ՝ պայքարի ու սեփական ժողովրդի ոգին բարձր պահելու միջոց:

«Ինձ համար շատ կարևոր է, որ քաղաքացին զգա, որ ինքը կարող է ինչ-որ բան անել: Որ ինքն է այն հերոսը, որը 88-ին հաղթեց իմպերիային, անկախություն ձեռք բերեց: Դրա արդյունքում Արցախում հաջողություն ձեռք բերեց, բայց հետո հայտնվեց այն մարդկանց ձեռքին, որոնց ձեռնտու է խավար սիրել, ոչ թե ազատությունը»,- ասաց Ա. Մանուկյանը:
Շարժման 30-ամյակի կապակցությամբ ՀԱԿ-ը մեծ ցուցահանդես է կազմակերպել և բոլորին, առանց բացառությունների, հրավիրում է մասնակցել, որտեղ կներկայացվեն շարժման օրերին լուսանկարիչների կողմից ֆիքսած մոտ 200 կադր:

«Դրանք արխիվային և պատմական կադրեր են: Այդ օրը կցուցադրվեն նաև շարժման պաստառները, որոնք պահպանվել են Երևանի պատմության թանգարանում: Շեփորները 3-ն են եղել, որոնցից մեկը Պատմության թանգարանում է, մեկը մեզ մոտ է, մյուսը շեփորահար Աշոտ Միրզոյանի մոտ է, ով ի դեպ, նույնպես մասնակցելու է միջոցառմանը»,- ասաց Ա. Մանուկյանը:

Կլինեն նաև դրոշներ ու լոզունգներ, որոնք օգտագործվել են շարժման ընթացքում: Քաղաքական գործիչը շնորհակալություն հայտնեց նաև Երևանի պատմության թանգարանի տնօրենին շարժման դրոշներն ու լոզունգները տրամադրելու համար: Ա. Մանուկյանը նշեց նաև, որ փորձելու են Ազատության հրապարակում այն միջավայրը ստեղծել, որը եղել է 30 տարի առաջ:

«Սա ոչ թե կուսակցական միջոցառում է, այլ ներկայացվելու է մեր շարժման պատմությունը, որի նպատակը, իմաստը և խորագիրը հետևյալն է՝ «Արի և քեզ գտիր շարժման ու պատմության մեջ»: Դա մարդուն կօգնի կրկին հպարտության զգացում ապրել, որ ինքը այս անկախ երկրի քաղաքացին է»,- ասաց Ա. Մանուկյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ միջոցառումը կսկսվի փետրվարի 20-ին ժամը 13:00-ին, բայց պաշտոնական բացումը տեղի կունենա ժամը 17:00-ին: Միջոցառումը կտևի 3 օր: Իսկ դրան կմասնակցի, թե չի մասնակցի ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ա. Մանուկյանը չգիտեր: Նա նաև նշեց, որ միջոցառմանը մասնակցելու անձնական հրավերներ չեն լինելու, քանի որ դա բոլորի տոնն է:

«Թող բոլորը գան ու պարծենան, որ եղել են մեր երկրի անկախության շարժման ակունքներում»,- խոսքը եզրափակեց Ա. Մանուկյանը:

Արմինե Գրիգորյան

Когда власти закрывают школы, это означает, что они обрекают эти населенные пункты на опустошение: «Паст»А чего хочет общественность? «Паст»Людей вводят в заблуждение, обманывают: «Паст»Члены движения «Всеармянский фронт» провели агитпикет 5 сентября 2025 годаЮнибанк стал спонсором форума BAFT 2025 Asia Bank to Bank в Сингапуре Генетическая загадка Египта: кем был человек, живший во времена первых пирамид?Трамп анонсировал визит европейцев в США, чтобы обсудить завершение войны в УкраинеДженнифер Лопес показала роскошный особняк и эффектный образ для гала-вечераМелания Трамп почтила память Джорджо Армани в элегантном черном платьеНе будет коридора, и вы не будете переизбраны: Эдмон Марукян Японские ученые меняют правила игры: алмазы можно создавать без давления и жараСтраны альянса «Пять глаз» обсудят разгром банд, занимающихся человеческим трафикингомПрезидент США уверен, что войну в Украине удастся завершитьАнтидемократическая репутация уже является всемирно известной: «Паст»Кто будет управлять светофором «Перекрестка Мира»? «Паст»В любом случае тема внеочередного еще не закрыта: «Паст»«Перекресток мира» с односторонним движением: «Паст»Демонстрационный месседж: переполнена ли чаша терпения России: «Паст»В ЭСА запутаны: внутренние отношения становятся все более напряженными: «Паст»Эксперт: С 2015 г объем торговли Армении с РФ вырос в 10 разАзербайджан и Армения: Кто будет контролировать мир? - Deutsche WelleМгновенные idcoin-ы перед футбольным матчем Армения–Португалия: Idram&IDBankСофи Тернер сыграет Лару Крофт в новом сериале Tomb Raider от AmazonСкончался легендарный итальянский модельер Джорджио АрманиЭдуард Сперцян: Постараемся завтра показать характер и добиться хорошего результатаАрмения и Казахстан активизируют сотрудничество в сфере миграции: Обсуждение в Комиссии НСАрмения не сможет разорвать зависимость от России — иорданский политологUcom поддерживает охрану природы с помощью современных технологий Путин освободил Алексея Ерохова от должности посла в ТурцииПутаница в детском саду: мама не нашла сына, потому что его по ошибке увез чужой дедушкаТрамп устроил ужин для лидеров Big TechПутин о «русском медведе» в союзе с Китаем и Индией1% idcoin в рамках TOON EXPO: Idram&IDBank Не обладает ли юрисдикцией какая-либо структура? «Паст»Цена непоследовательности: Армения на геополитической периферии: «Паст»Пашинян закрыл Арцахскую страницу: как изменить сегодняшний внутриполитический статус-кво? «Паст»Чисто политическая «целесообразность»: а где осталась «цель демократической страны»? «Паст»В Армении действие лицензий лабораторий, не имеющих систем менеджмента качества, будет приостановленоВ США опубликовали более 30 тысяч документов по делу ЭпштейнаСамолет президента Литвы не смог вовремя приземлиться из-за дрона в районе Вильнюсского аэропортаРабочий визит Пашиняна в Китай завершилсяВ Минобразования Армении обсудили шаги по включению новых памятников в список Всемирного наследияПутин высказался о встрече с Алиевым в Пекине и отношениях России и АзербайджанаВ Азербайджане заявили, что «возвращение в Западный Азербайджан — общенациональная идея»В Армении ужесточат наказание за нападения на медиковМинистр юстиции о проблеме самоубийств в УИУ: в ближайшее время появятся специальные камерыВ Армении в Центре разведения благородных оленей родился олененокМинистр обороны Великобритании прибыл с визитом в УкраинуАмстердам: Вмешательство армянского правительства в дела церкви – ключевой показатель его растущего авторитаризмаЖерар Депардье вновь предстанет перед судом