Վաճառել է երկու բնակարան, գնել՝ մեկը
ОБЩЕСТВОԻնչպես նշում է past.am-ը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Համբարձում Աբրահամյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Աբրահամյանը նախորդ տարի վաճառել է իրեն պատկանող երկու բնակարանները մեկ ուրիշը ձեռք բերելու համար: Այսպես, նա վաճառել է 2 միլիոն 868 հազար և 9 միլիոն 177 հազար դրամ արժողությամբ բնակարանները և գնել ավելի թանկ՝ 19 միլիոն դրամ արժողությամբ բնակարան:
Դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել են 15 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին ընդամենը 200 դոլար: Տարեկան եկամուտները կազմել են 20 միլիոն 628 հազար դրամ, որից 5 միլիոն 563 հազար դրամը աշխատավարձն է, 3 միլիոն դրամը ստացված փոխառությունները՝ վարկերը, 20 հազար դրամը քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը, իսկ 12 միլիոն 45 հազար դրամն էլ վաճառված բնակարաններից ստացված գումարը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



