Պակիստանում երկաթուղում պայթյուն է տեղի ունեցել. զոհեր եւ վիրավորներ կան
МЕЖДУНАРОДНОЕՊակիստանի հարավ-արեւմուտքում երկաթուղու հատվածներից մեկում պայթյունի հետեւանքով 3 մարդ է զոհվել, 7 հոգի վիրավոր է: Այս մասին հաղորդում է AP գործակալությունը:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան, Բելուջիստան գավառում: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ վնասել է գնացքի առաջին վագոնն ու ռելսերը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, գնացքն ուղեւորվում էր Ռավանպինդի շրջան, որտեղ բանակային բազա կա:
Պայթյունի պատասխանատվությունն առայժմ որեւէ խմբավորում չի ստանձնել: Հայտնի է, որ այս շրջանում բելուջի-անջատականներն են գործում, որոնք ցանկանում են ինքնավարություն ստանալ:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



