Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռումինիայի Նախագահ Իոհաննիս Կլաուսին
ОБЩЕСТВОՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռումինիայի Նախագահ Իոհաննիս Կլաուսին՝ Բուխարեստի ակումբումներից մեկում բռնկված հզոր հրդեհի կապակցությամբ, որին զոհ են դարձել տասնյակ և վիրավորվել հարյուրավոր մարդիկ:
«Կիսելով Ձեր և Ռումինիայի բարեկամ ժողովրդի վիշտը` խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:
Բուխարեստի ակումբներից մեկում` Colectiv-ում, հոկտեմբերի 30-ին ռոք համերգի ժամանակ տեղի ունեցած պայթյունից և դրա հետևանքով առաջացած հրդեհից մահացել է 27 մարդ, վիրավորվել` 184-ը: Վիրավորներից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են: Պայթյունի ժամանակ ակումբում եղել է մոտ 400 մարդ: Նշվում է, որ վիրավորների մեծ մասը 18-25 տարեկան են: Նրանցից ոմանց մոտ այրվել է մարմնի 70-80 տոկոսը:



