Հայկազ Բաղմանյանի որդին չորս մեքենա ունի
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է
ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Պավել Բաղմանյանը, ով ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդին է, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Բաղմանյան կրտսերը հայտարարագրել է երկու հողամաս և չորս ավտոմեքենա՝ երկուական «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի: Նրա ավտոմեքենաների մակնիշներն են «MERCEDES–BENZ G500», «MERCEDES–BENZ E 350 4 MATIC» և երկու «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 I»:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 763 հազար դրամ, որից 1 միլիոն 313 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 1 միլիոն 450 հազար դրամը նշված է որպես այլ եկամուտներ:



