Վիգեն Սարգսյանի և Մովսես Հակոբյանի միջև հակամարտությունը խորանում է. «Չորրորդ իշխանություն»
ПОЛИТИКА«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է
«ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի միջև եղած հակամարտության մասին մամուլում բազմիցս է գրվել: Բայց Վիգեն Սարգսյանը հրապարակավ հերքել է լուրը:
«ՉԻ» տեղեկություններով՝ չնայած հերքումին, այդ հակամարտությունը գնալով խորանում է. Վիգեն Սարգսյանը լրատվական դաշտում ունենալով խողովակներ, պարբերաբար «հարձակումներ» է գործում Մովսես Հակոբյանի վրա՝ նրան վերագրելով կոռուպցիոն գործընթացներ և բանակում առկա բացասական երևույթները պայմանավորում է միայն ԳՇ պետի թերացումով և պաշտոնական դիրքի չարաշահմամբ:
Տպավորություն ստեղծելով, թե ինքը պայքարում է կոռուպցիայի դեմ, իրականում Վիգեն Սարգսյանը երկու խնդիր է լուծում. Սերժ Սարգսյանի մոտ նսեմացնում է Մովսես Հակոբյանին, երկրորդ՝ ինքը մնում է ճերմակ ձեռնոցներով նախարար, որը մատնացույց է անում բոլոր բացասական երևույթները»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:



