Ինչպես է երկու տարեկան երեխան 665-կիլոգրամանոց դդումով ջարդում մեքենան
ВИДЕО1in.am-ը գրում է .
Մինեսոտա նահանգից ամերիկացի ֆերմեր Չարլի Բերնսթրոմը մեկ տարում աճեցրել է 665-կիլոգրամանոց դդում: Տղամարդը որոշել է Հելոուինին ընդառաջ համագյուղացիների համար փոքրիկ ատրակցիոն կազմակերպել: Նա հսկայական դդումը բարձրացրել է 25-մետր և հարևանների միջև խաղարկել դդումը հին մեքենայի վրա նետելու իրավունքը՝ հայտնում է Grand Fox Herald-ը:
Տեսնելու, թե դդումն ինչպես է ոչնչացնելու ավտոմեքենան, 400 մարդ է գնացել: Տեսարանին ականատես լինելու համար անհրաժեշտ էր վճարել մեկ դոլար: Ֆերմերի ստացած ամբողջ գումարը ուղղվել է բարեգործությանը:
Հյուրերի հավաքվելուց հետո Բերնսթրոմը խաղարկել է պարանը ձգելու իրավունքը, որի վրա կախված է եղել դդումը: Շահել է 2 տարեկան Էմմեթթ Փիթերսոնը: Ինչ է տեղի ունեցել հետո՝ երևում է հրապարակված տեսանյութում:
«Դո՞ւ ոչնչացրիր մեքենան»,- հարցրել են լրագրողները երեխային: «Ոչ, դա դդումն արեց»,- համեստորեն պատասխանել է նա:



