Խորհրդարանական համակարգում ասելիք չունեցող ուժերը հայտնվել են «ոչ»-ի դաշտում. Արտակ Զաքարյանը
ПОЛИТИКАՍահմանադրական փոփոխություններից վախեցող և կառավարման խորհրդարանական համակարգում ասելիք չունեցող ուժերը հայտնվել են «ոչ»-ի դաշտում: Լրագրողների հետ հոկտեմբերի 31-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: «Այնքաղաքական ուժերը, որոնք վստահչեն, որ խորհրդարանականկառավարման համակարգումկկարողանան նոր ասելիք, նորգաղափարներ կամ լուծումներառաջարկել ( օրինակ` «Ժառանգություն»-ը և «ՀԱԿ»-ը),հայտնվում են «ոչ»-ի դաշտում: Նրանք վախենում են, որ ապագայում երկրի կարևորագույն հարցերիլուծումը կարող է նաև իրենցից կախված լինել, և իրենք այլևս չեն կարողանա բոլոր խնդիրները բարդելգործող համակարգի վրա»,- Արմենպրես-ի հաղորդմամբ` նշեց նա:
Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: Ազգային ժողովի երկու խոշորուժեր` «Հանրապետական» և ԲՀԿ խմբակցությունները աջակցում են փոփոխությունների անցկացմանը, նրանց է միացել նաև«Դաշնակցություն» խմբակցությունը: Փոփոխություններին դեմ են հանդես եկել «Ժառանգություն», ՀԱԿ և ՕԵԿ



