Դավիր Հարությունյանը՝ կառվարության նիստերը փակ անցկացնելու մասին
ПОЛИТИКАԱրդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադառնալով կառավարության նիստերի դռնփակ ձևաչափով անցկացնելու մասին հարցին, նշեց, որ այդ հարցը դառնալու է քննարկման առարկա:
«Պետք է նշեմ, որ աշխարհում բոլոր երկրների կառավարություններն իրենց նիստերը գումարում են դռնփակ, և միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է հանրությանը տեղեկացնել որոշակի հարցի վերաբերյալ՝ վարչապետի որոշումներով կառավարության նիստերի որոշակի մասերն անցկացվում են դռնբաց:
Միաժամանակ, կառավարության գործունեության թափանցիկությունն ապահովելու համար նախատեսվում է, որ վարչապետը պարտավոր է ապահովել հանրությանը կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը»,- նշեց Հարությունյանը:
Նախարարի տեղեկացմամբ, ամրագրվել են մի շարք նորմեր, որոնք ապահովում են կառավարության անդամների գործունեության երաշխիքները, այդ թվում՝ սոցիալական:
«Սակայն աշխատել ենք օրենքը զերծ պահել ավելորդ մանրամասներից և այն իրավական մանրամասներով չծանրաբեռնելու համար նախատեսել ենք, որ գոյություն է ունենալու կառավարության աշխատակարգ, որն իրավական ակտ է, որը ընդունվելու է հենց կառավարության կողմից»,- ասաց Հարությունյանը:



