Ереван, 27.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն՝ վարչապետի ենթակայության տա՞կ․ «Ժամանակ»

ПОЛИТИКА

«Ժամանակ» թերթը գրում է.

 

«Կառավարման նոր մոդելի անցման համատեքստում կատարվող օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է, որ ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը լինելու են վարչապետին ենթակա մարմիններ, ներկայիս կառավարությանն առընթեր կարգավիճակի փոխարեն:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ այդպիսով ձևավորվում է այդ կառույցների համար քաղաքական պատասխանատու անձ, ներկայիս փաստացի քաղաքական պատասխանատուի բացակայության պայմաններում:

Այստեղ ձևավորվում է բավականին ուշագրավ մի իրավիճակ: Առաջին հայացքից երկու այս գերատեսչությունները անմիջականորեն դնելով վարչապետի ենթակայության տակ, ամրացվում է նրա դիրքը, ուժեղացվում է վարչապետի իշխանությունը: Մյուս կողմից, սակայն, առավել լայն դիտարկելով իրավիճակը, նկատելի է դառնում, որ խոսքն ավելի շուտ վերաբերում է բալանսավորմանը, քանի որ նոր մոդելի պայմաններում ըստ էության վարչապետի ենթակայությունից դուրս է բանակը: Խաղաղ պայմաններում չկա Գերագույն գլխավոր հրամանատար, հայտարարված պատերազմ թերևս չի լինի, համենայնդեպս, տևական ժամանակահատված:

Պաշտպանության նախարարությունը ղեկավարում է նախարարը, իհարկե պաշտպանական քաղաքականությունը մշակում է Անվտանգության խորհուրդը, որը ղեկավարում է վարչապետը, սակայն խնդիրն այն է, որ այդ խորհուրդն իր գործունեությամբ, այսպես ասած, կոլեգիալ բնույթի է, և այստեղ վարչապետի գերակա մեծամասնությունը ամենևին երաշխավորված չէ՝ կազմի ինստիտուցիոնալ ձևավորման տեսանկյունից:

Օրինակ՝ ԱԽ անդամ պետք է լինեն երեք փոխվարչապետները, և այստեղ հնարավոր են տարբեր կոնֆիգուրացիաներ: Ըստ այդմ, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն վարչապետի ենթակայության տակ դնելը իրականում ավելի շատ բալանսավորում են առկա իրավիճակը, քան մեծ առավելություն տալիս վարչապետին:

Սա իհարկե սցենարային տարբերակներից մեկն է, որը սակայն վկայում այն մասին, որ իրադարձությունների զարգացումը ամենևին չի գտնվում միարժեք ու անշեղ գծի վրա, և ձևավորվում է մի իրականություն, որը հնարավորություն է տալիս ադապտունակ դարձնել ցանկացած սցենար կամ պլան:

Անկասկած է, որ իշխանության վերադասավորման կամ վերակառուցման ներկայիս գործընթացը տեղի է ունենում դիրքային բավականին կոշտ պայքարով, որտեղ յուրաքանչյուր տեղի ու սանտիմետրի համար առկա է բավականին լարված մրցակցություն:

Այդ հանգամանքի վառ վկայությունը դարձավ, օրինակ, էներգետիկայի նախարարի հրաժարականի պատմությունը, երբ Հայաստանի կառավարությունում գրանցվեց թերևս աննախադեպ իրավիճակ՝ պաշտոնապես հայտարարվեց նախարարի հրաժարականը, իսկ հետո հայտարարվեց, որ նախագահի և վարչապետի հետ զրույցի արդյունքում նա կշարունակի պաշտոնավարումը:

Ըստ այդմ, սանտիմետր առ սանտիմետր, պաշտոն առ պաշտոն և լիազորություն առ լիազորություն ներհամակարգային դիմակայությունը դրսևորվում է բոլոր ուղղություններով:

Այդ իրավիճակում, միանգամայն հավանական է, երբ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իրականում լինեն դե յուրե ենթակա վարչապետին, սակայն դե ֆակտո հենց վարչապետը լինի այդ կառույցներին ենթակա:

Հենարանի փոխարեն դրանք կարող են լինել ականներ՝ դրված վարչապետի տակ, այդ թվում նաև քաղաքական պատասխանատվությամբ, որ դրվում է վարչապետի ուսերին: Հայաստանում համակարգը մոդելային առումով ենթարկվում է փոփոխության, ձևավորվում են դե յուրե նոր հարաբերություններ, սակայն ակնհայտ է, որ դե ֆակտո մակարդակում դեռեւս տևական ժամանակ պահպանվելու է հարաբերությունների նախկին կանոնակարգը և, այսպես ասած, նվազագույնը իներցիոն ազդեցությունը:

Այդ առումով, ներկայումս կատարվող փոփոխությունները, կառուցվածքային կազմավորումները, ըստ երևույթին, նույնքան միջանկյալ են, ընդ որում անկախ Սերժ Սարգսյանի կարգավիճակից, որքան միջանկյալ է այդ ամենի պլաստը՝ խորհրդարանական մեծամասնությունը:

Ներկայում Հայաստանն անցումային փուլում է և գլոբալ իմաստով բոլոր լուծումներն են կրում այդ փուլի ազդեցությունը, ըստ այդմ կանխորոշիչը առավել մասշտաբային նախաձեռնություններն են, որոնք պարփակում են ներկայիս ներքին գործընթացը, այսպես ասած՝ ներսից ու դրսից:

Դրանք հիմնական առումով երկուսն են՝ նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրն ու դրանից մոտ մեկ ամիս անց ներկայացված բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը: Դրանք այն ռելսերն են, որոնցով պետք է անցնի Հայաստանն անցումային կամ միջանկյալ այս փուլից»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»