Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմին տրվել են մի շարք հանձնարարականներ` կարևորելով գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Աջափնյակ վարչական շրջանում, ինչի մասին գրում է ֆեյսբուքյան իր էջում.
Այսօրվանից մեկնարկում են այս տարվա աշխատանքային խորհրդակցությունները վարչական շրջանների աշխատակազմերի հետ:
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը ներկայացրեց 2017թ. կատարված աշխատանքները, ինչպես նաև՝ 2018թ. նախատեսված ծրագրերը:
Խորհրդակցության ընթացքում աշխատակազմին տրվել են մի շարք հանձնարարականներ` կարևորելով բնակիչների հետ ամենօրյա կապի էլ ավելի ամրապնդումը, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավմանն ու ներդրումների ներգրավմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
Աջափնյակ վարչական շրջանի բնակիչը պետք է վստահ լինի, որ, մտնելով վարչական շրջանի աշխատակազմ, կարող է ստանալ իրեն հուզող հարցերի պատասխաններն ու, ըստ այդմ, համապատասխան աջակցություն՝ հնարավոր խնդիրների լուծման ուղղությամբ: Եթե անգամ կան խնդիրներ, որոնք մեր լիազորությունների շրջանակում չեն, ապա մեր թիմի յուրաքանչյուր անդամ պետք է կապող օղակ հանդիսանա բնակիչների ու մեր գործընկեր կառույցների միջև, որպեսզի մեր համաքաղաքացիներին հուզող հարցերը չմնան անպատասխան:



