Ереван, 26.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Ամուսնու գործում վկա՝ իրավունքների մասին չծանուցվելու պատճառով

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Մեկուկես տարի առաջ Սարի թաղում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված Էդուարդ Զեյթունցյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը, օրերս կանչվել էր դատարան՝ որպես վկա քննվելու նպատակով:

Դատական նիստի ժամանակ դատավորը նրան հարցրել էր, արդյոք ճանաչո՞ւմ է ինչ–որ մեկին, ինչին նա պատասխանել էր, որ նույն դատական գործով մյուս դատավորի մոտ գտնվող գործում իր ամուսինն է քննվում: Բանն այն է, որ նախաքննական մարմնի մոտ առկա է մի թուղթ, ըստ որի՝ Լալան գործի առնչությամբ ցուցմունք է տվել: Սակայն Լալայի խոսքով՝ ինքը ոչինչ անձամբ չի գրել:

Լալան տեղեկացրել էր, որ ոչ մի առնչություն չունի տվյալ գործի հետ, և նախաքննական մարմնի մոտ առկա ցուցմունքը պետք է անվավեր ճանաչել: Դատախազը, սակայն, նշել էր, թե այդ ամենը դեռ պիտի քննարկել: Սակայն ըստ Լալայի՝ իր իրավունքների մասին պատշաճ կերպով ծանուցվելու դեպքում այդ ցուցմունքը չէր լինի:

Լալան պատմում է, որ դեռ ամենասկզբում գնացել էր ամուսնու համար հագուստ փոխանցելու, իրեն թղթեր էին տվել ստորագրելու նպատակով՝ ասելով, թե արձանագրությունը վերաբերում է հագուստի հանձնմանը, սակայն պարզվում է, որ այդ թղթերի մեջ նաև նախաքննական ցուցմունք է դրված եղել, ինչն առանց իմանալու ստորագրել էր Զեյթունցյանի կինը:

«Հիմա ես դիտվում եմ ընդհանուր գործի վկա, կանչվում եմ բոլոր նիստերին և երկու գործով էլ անցնում որպես վկա: Եթե ամեն ինչ արվում է օրենքի տառին համաձայն, ուրեմն ես իրավունք ունեմ ցուցմունք չտալ իմ ամուսնուն վերաբերող գործերում: Իմ բողոքը վերաբերում է դատախազ Գևորգյանին:

Էնքան, որ ինձ ձևական տանելու են, բերեն: Գևորգյանը դատավորին ու պաշտպաններին հակադարձեց, թե դեռ պետք է քննարկել: Ի՞նչը քննարկել: Ուզում ա քննարկվի, ուզում ա չէ, ես հրաժարվելու եմ, որովհետև դա նախ իմ ձեռքով գրված չէ, երկրորդն էլ՝ նախաքննական մարմնի քննիչը չի զգուշացրել ինձ իմ իրավունքների մասին:

Հիմա ես ուզում եմ դուրս գալ քաղաքից, բայց չեմ կարող դուրս գալ մինչև դատական գործը չավարտվի: Գերի՞ են պահում ինձ: Ամուսնուս բանտում են գերի պահում, ինձ էլ այստեղ»,– հուզված ասաց Լալան:

«Փաստը» զրուցել է նաև Սարի թաղի գործով պաշտպան, փաստաբան Արայիկ Զալյանի հետ:

«Խնդիրն այն է, որ իր ամուսնուն նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրված, և այս երկու գործերը, որոնք տարբեր դատավորների կողմից են քննվում, իրենք ընդհանուր մեկ գործի շրջանակներում են՝ ապացույցների դաշտը, մեղադրական եզրակացություններին կից վկաները և այլն, միևնույն է:

Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր մերձավորի, ազգականների դեմ ցուցմունքներ չտալու: Դա մեր իրավունքն է: Քանի որ մյուս գործով իր ամուսինը մեղադրվում էր, Լալան դատարանում հայտնեց, որ ցանկություն չունի ցուցմունք տալու, և որևէ անձ չէր կարող նրան հակառակը ստիպել: Սա անձի սահմանադրական իրավունքն է»,– ներկայացրեց Զալյանը:

Ըստ նրա՝ քննարկվում էր մեկ այլ հարց. նախաքննության ընթացքում Լալայի կողմից ցուցմունք էր տրվել, և մեղադրող կողմը ցանկանում էր նախաքննության ընթացքում տրված այդ ցուցմունքը դիտարկել որպես ապացույց:

Փաստաբանն իր հերթին միջնորդություն էր ներկայացրել դատավորին, նշելով, որ եթե անձը դատարանում ցուցմունք չի տալիս և հաշվի է առնվում նրա՝ իր մտերիմ ազգականների դեմ ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքը, ապա պետք է նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը ապացույցների շարքից հանել: Հակառակ դեպքում, անհրաժեշտ է նրան հարցաքննել:

Զալյանի տեղեկացմամբ, դատարանը չցանկացավ դատախազի միջնորդությանը այդ պահին անդրադառնալ և հետաձգեց միջնորդությունների քննարկումը:

«Գործով կարող են ընդունվել այն ապացույցները, որոնք դատարանում հետազոտվել են: Մենք ունենք մի ապացույց, որ նախաքննության ընթացքում տվյալ անձը ցուցմունք է տվել, այն դեպքում, երբ նախաքննության մարմինը պարտավոր էր բացատրել կնոջը, որ նա ցուցմունք չտալու իրավունք ունի, և միգուցե այդ իրավունքն իմանալուց հետո կինը հրաժարվեր ցուցմունք տալ»,– հավելեց մեր զրուցակիցը:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

ЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360