Շիրակում 2017 թ. 32–ով աճել են ճանապարհատրանսպորտային պատահարները
ОБЩЕСТВОՇիրակի մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է 2017 թվականի աշխատանքները:
Մարզում նախորդ տարի արտակարգ դեպքերի թվի աճ է արձանագրվել: Այս մասին «Փաստ»–ը տեղեկացավ Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Գրանցվել է 661 արտակարգ դեպք՝ 2016 թ. 622–ի փոխարեն: Դեպքերից 533–ը տեխնածին են:
Տարվա ընթացքում Արտակարգ իրավիճակների Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է 80400 զանգ՝ նախորդ տարվա 85600–ի փոխարեն: Գրանցված արտակարգ պատահարների հետևանքով նախորդ տարի զոհվել է 26 քաղաքացի, մինչդեռ 2016 թ.՝ 29 մարդ: Վիրավորների թիվը, սակայն, 35–ով ավելացել է:
Տեխնածին բնույթի դեպքերի հետևանքով 100254594 դրամ (2016 թ. նույն ժամանակահատվածում 67728096 դրամ) նյութական վնասը աճել է` 32526498 դրամով կամ 48,02% –ով:
Տարերային բնույթի աղետները մարզը չեն շրջանցել:
Պատճառած նյութական վնասը կազմել է 542283337 դրամ: Բնական աղետներից տուժել և վնաս է կրել մարզի թվով 15 համայնք:
Շիրակում 2017 թ. 32–ով աճել են ճանապարհատրանսպորտային պատահարները: Զոհերի թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 3–ով:



