Ереван, 07.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Օսկանյանին կարելի է «տեսնել» միայն Facebook-ում

АНАЛИТИКА

Փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո ԲՀԿ-ն լքած պատգամավոր Վարդան Օսկանյանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պերճախոս չի գտնվում, նրա մտքերին կամ դիրքորոշումներին կարելի է ծանոթանալ միայն ֆեյսբուքյան իր պաշտոնական էջից: Հիշեցնենք, որ փետրվարյան իրադարձություններից անմիջապես հետո Օսկանյանը երկար ժամանակ լռեց: Մինչ Սահմանադրական փոփոխությունների նախագծի՝ Ազգային ժողով մտնելը նա ֆեյսբուքյան իր էջում վերջապես խախտեց երկարատև լռությունը և հայտարարեց, որ դեմ է այդ փոփոխություններին` վիճահարույց համարելով խորհրդարանական տիպի կառավարումը:

Օսկանյանն անգամ ներկայացրեց տասը պատճառ սահմանադրական փոփոխություններին «Ոչ» ասելու համար: Չնայած ժամանակ առ ժամանակ գրվող ֆեյսբուքյան նմանօրինակ գրառումներին` Օսկանյանն այդպես էլ չներկայացավ քվեարկությանը և չօգտվեց իր մանդատից իր իսկ կողմից այդքան քննադատվող նախագծին «դեմ» քվեարկելու համար: Նման խուսափողական քայլի դիմեցին նաև քոչարյանական թևի ներկայացուցիչներ համարվող ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը և Էլինար Վարդանյանը, ովքեր, թեև ստատուսներով չէին մերժել նախագիծը, սակայն Օսկանյանի պես նախընտրեցին քվեարկության օրը չգալ խորհրդարան, ինչպես ասում են` մնալով «շառից-փորձանքից հեռու»: Սակայն, ի տարբերություն Օսկանյանի, այդ երկու պատգամավորները չկարողացան խուսափել «շառից ու փորձանքից». ԲՀԿ-ն նրանց կարգազանցությամբ համար հանեց միջազգային կառույցներում հայաստանյան պատվիրակությունների կազմից: Այս քառօրյային, ահա, պատգամավորները վերադարձան իրենց օրենսդրական գործունեությանը, Օսկանյանն անգամ եկավ խորհրդարան, ինչը զարմացրեց լրագրողներին, քանի որ նրան փետրվարյան դեպքերից հետո տեսել էին ընդամենը մի քանի անգամ: Մենք էլ փորձեցինք Օսկանյանից տեղեկանալ, թե ուր էր նա քվեարկության օրը, ինչու խուսափեց գալ, սակայն Օսկանյանը նախընտրեց լռել: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք պատրաստվում է կուսակցություն ստեղծել, Օսկանյանը խնդրեց չշտապել և պահել ինտրիգը: Որևէ այլ հարցի Օսկանյանը չցանկացավ պատասխանել:

Իսկ քառօրայից անմիջապես հետո նա, սովորության համաձայն, Facebook-ում անդրադարձավ սահմանադրական փոփոխություններին և ներկայացրեց վտանգները:

Նա մասնավորապես գրեց.

«Իմ՝ դեմ լինելու առանցքային պատճառն այն է, որ առաջարկվող սահմանադրությունը հետքայլ է Հայաստանում արդեն իսկ փխրուն ժողովրդավարությունից: Ժողովրդավարության աստիճանը որոշվում է նրանով, թե ինչքանով է ժողովուրդը մասնակից լինում որոշումների կայացմանը և կառավարմանը:

Ժողովրդավարության օրրան Աթենքում նույնիսկ կենցաղային հարցերին վերաբերող որոշումները կայացվում էին ամբողջ ժողովրդի մասնակցությամբ: Հետագայում, ելնելով կյանքի իրողություններից և գործնականությունից, այս մոտեցումը հարմարեցվեց և հասցվեց ներկայացուցչական ժողովրդավարության գաղափարին՝ հասնելով մեր օրերը:

Առաջարկվող սահմանադրությունը ժողովրդին էապես հեռացնում է և՛ քաղաքական, և՛ որոշումների կայացման գործընթացներից՝ ժողովրդի դերը հասցնելով նվազագույնի»: Բնականաբար ողջունելի է, որ քաղաքական գործիչն իր դիրքորոշումները հայտնում է սոցցանցերում, սակայն չպետք է մոռանալ, որ ի տարբերություն խորհրդարան չանցած բազմաթիվ քաղաքական գործիչների, որոնց միակ հարթակը մնում է Facebook-ը, Օսկանյանն ունի խորհրդարանական ամբիոնից իր մտքերn արտահայտելու բացառիկ հնարավորություն: Իսկ թե ինչու Օսկանյանը չօգտվեց սահմանադրական նախագծի վերաբերյալ Ազգային ժողովում տեսակետ հայտնելու, նախագծի հիմնական և հարակից զեկուցողներին հարցախեղդ անելու, հայտարարությամբ հանդես գալու և վերջապես քվեարկությամբ իր տեսակետը դակելու իրավունքից, մնում է չբացահայտված: Իսկ այս պահին մենք ունենք այն, ինչ ունենք, Օսկանյանը շարունակում է մենախոսել Facebook-յան իր էջում, չի շփվում լրագրողների հետ, իսկ եթե անգամ գալիս է Ազգային ժողով, նստում է դահլիճում, սակայն մի քանի ժամ անց սուսուփուս հեռանում` այդպես էլ ոչինչ չասելով:

Լիլիթ Լալայան

При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем