Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Թրամփը Դավոսում մատը դրեց Հայաստանի խնդրին. «Ժամանակ»

ПОЛИТИКА

«Ժամանակ» օրաթերթը գրում է.

 

«Երեկ շվեյցարական Դավոս քաղաքում ավարտվեց համաշխարհային տնտեսական ամենամյա համաժողովը, որն ամեն տարի հունվարին այդ քաղաքում է հավաքում համաշխարհային տնտեսական և քաղաքական էլիտաներին՝ միջազգային կարևոր խնդիրներ քննարկելու և տնտեսական ուրվագծեր սահմանելու համար:

Դավոսի համաժողովին տասնամյակի դադարից հետո մասնակցեց նաև Հայաստանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի դեմքով: Հայաստանի մասնակցության մասով առանձնապես մեծ ուշադրության արժանի տեղեկատվություն չկա, գուցե ի հայտ գա ժամանակի ընթացքում, իսկ Դավոսի համաժողովը, ըստ էության, եզրափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որի ելույթը իրապես հետաքրքիր էր և ուշագրավ, այդ թվում՝ Հայաստանի համար:

Դոնալդ Թրամփն իր ելույթում կրկնել է նախընտրական իր փիլիսոփայություն-կարգախոսը՝ «Նախևառաջ Ամերիկան», բայց միաժամանակ ասել, թե դա չի նշանակում մեկուսացում, պարզապես, եթե ԱՄՆ համար վիճակը լավ է, եթե ԱՄՆ-ը զարգանում է, ապա զարգանում է աշխարհը: Ըստ էության, Դոնալդ Թրամփը Դավոսում, որն այս տարի անցել է միասին ապագա կառուցելու նշանաբանով, հռչակել կամ շեշտադրել է ԱՄՆ համաշխարհային լիդերությունը, իհարկե՝ ձգտելով լինել դիվանագիտական զգուշավորության մեջ և չվիրավորել այլ պետություններին:

Դոնալդ Թրամփի ելույթի առանցքային մտքերից մեկը ուղիղ նշանակություն ունի Հայաստանի համար: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նպատակներից մեկն է աշխարհում դիվերսիֆիկացնել էներգակիրների մատակարարումը, որպեսզի ոչ մի երկիր կախված չլինի մեկ մատակարար աղբյուրից: Այդ հանգամանքը կարծես թե հայաստանյան իրավիճակի ուղիղ բնորոշում է և ստացվում է, ուղղակի թե անուղղակի, որ Հայաստանը հայտնվում է ԱՄՆ նպատակի ծիրում:

Ինչ կամ ինչպես է ԱՄՆ-ը պատրաստվում կոնկրետ Հայաստանի համար ապահովել դիվերսիֆիկացում: Սա, իհարկե, շատ դժվար է ասել, առավել ևս, որ նույնիսկ հստակ չէ, թե արդյո՞ք Թրամփի հայտարարությունը ենթադրում էր հասցեական աշխատանք յուրաքանչյուր, այսպես ասած, կարիքավոր երկրի հետ առանձին, թե՞ Նահանգների նախագահը խոսում է ընդհանուր միջազգային քաղաքականության մասին, որով փորձ կարվի ստեղծել հնարավորություններ, իսկ դրանից օգտվելը արդեն կլինի յուրաքանչյուր երկրի գործն ու որոշումը:

 Եվ այստեղ արդեն հարց է առաջանում, թե Հայաստանն արդյո՞ք կօգտվի դրանից: Մասնավորապես, արդյո՞ք Երևանը կսկսի աշխատել Նահանգների հետ՝ հռչակված նպատակի շրջանակում, էներգակիրների մատակարարումը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ: Թե՞ Երևանը կհայտարարի, որ դիվերսիֆիկացիան առկա է և կա իրանական գազամուղ:

Դա, իհարկե, այդպես է, սակայն Հայաստանն իրանական գազամուղին զուգահեռ՝ ունի «Գազպրոմի» հետ հայտնի պայմանագիրը: Այլ կերպ ասած՝ դե յուրե դիվերսիֆիկացվածությունն արդյո՞ք դե ֆակտո նույնպես առկա է: Իսկ սա մեծ հարց է:

Միևնույն ժամանակ, այդպես էլ անպատասխան մնաց այլ հարց՝ Հայաստանն ի՞նչ ինտենսիվ քայլեր է կատարում վերականգնվող էներգետիկայի ոլորտում ութ միլիարդ դոլարի ներդրումային ներուժի վերաբերյալ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունն իրականություն դարձնելու կամ գոնե առարկայական քննարկումների դաշտ բերելու համար:

Ի վերջո, վերականգնվող էներգետիկան ևս դիվերսիֆիկացիա է, և այս իմաստով ԱՄՆ-ը նույնիսկ Թրամփի ելույթից ամիսներ առաջ է, փաստորեն, կոնկրետ հեռանկար արտահայտել Հայաստանի համար: Իսկ վերականգնվող էներգետիկան, արևային էներգետիկան արդեն ոչ միայն դիվերսիֆիկացիա է, այլ, ըստ էության, ինքնաբավություն, այսինքն՝ զուտ դիվերսիֆիկացիայից մի քանի քայլ առաջ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Борьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване