Ереван, 10.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Դավոսն անիմաստ հարթակի է վերածվում

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է 

 

Բրիտանական հեռուստաալիքներից մեկն անցած տարի հետաքրքիր մի նախագիծ էր կյանքի կոչել: Տուրիստական գործակալությունների միջոցով ընտրել էին այնպիսի քաղաքացիների, որոնք տարվա մեջ մի քանի անգամ սովորություն էին դարձրել հանգրվանել աղքատ երկրների (Թրամփը կասեր՝ կեղտոտ խորշերի) շքեղ հյուրանոցներում և, առանց հյուրանոցի տարածքից անգամ դուրս գալու, տրվել էլիտար հաճույքների:

Այս մարդիկ այնքան էին հղփացել, որ կարող էին սենյակ ուղարկված միրգը կոպիտ որակումներով հետ վերադարձնել միայն այն պատճառով, որ, օրինակ, նարնջի կեղևին աննշան կետ էին հայտնաբերել: Կամ՝ օրը յոթ անգամ լոգարանի սրբիչները հատակին գցել՝ սենյակից արված զանգով պահանջելով փոխել դրանք: Նախագծի նպատակն, ուրեմն, հետևյալն էր. հղփացածներին թույլ տալ 2–3 օր վայելել իրենց սովոր հանգիստը, այնուհետ տեղափոխել նրանց կամ հյուրանոցում աշխատելու կամ աշխատակիցներից մեկի ընտանիքում հյուրընկալվելու:

Չարքաշ աշխատանքի արդյունքում ստացված կոպեկներով կերակրվելուց հետո միայն Եղիսաբեթ թագուհու անհոգ հպատակները պիտի ըմբռնեին, թե որքան ծանր կյանքով են ապրում, օրինակ, ֆիլիպինցիները և ինչ ծիծաղելի գրոշներ են վաստակում նույնիսկ մահճակալ չունեցող այդ մարդիկ այն նույն սրբիչներն ու անկողինը լվալու համար, որոնք հյուրերն այդքան հեշտությամբ են ոտնատակ անում: Որպես կանոն՝ քչերն էին դիմանում փորձությանը և ողբ ու կականով Լոնդոն էին վերադառնում:

Բայց կային նաև այնպիսիք, որոնք հերոսաբար հաղթահարելով միշաբաթյա տառապանքը՝ ևս երկու օրով վերադառնում էին շքեղ հյուրանոցներ, իբր վարձատրություն՝ ձրի հանգստանում այդ ընթացքում և իրենք իրենց համար զարմանքով պարզում, որ աշխարհը չի քանդվել, երբ մեկ օրում մեկ սրբիչով են բավարարվել կամ երբ ժպտացել ու սրտանց շնորհակալություն են հայտնել այն մարդկանց, որոնց նախկինում առանց նույնիսկ բարևելու են հրամաններ արձակել:

Հիմա. նայելով շվեյցարական Դավոսում հավաքված համաշխարհային էլիտայի վարքին, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նման մի փորձառության անհապաղ անհրաժեշտություն էլ այս մարդիկ են զգում: Դավոսյան էլիտային, պարզվում է, իրենց սովոր միջավայրում ոչինչ չի փոխում: Այս մարդիկ եթե նույնիսկ ամենատարբեր մարտահրավերների, աշխարհը փոխելու, գոնե առանձին հարցերում անհապաղ քայլեր ձեռնարկելու մասին են խոսում, վերջում միշտ հրաշալի կյանքի վերաբերյալ են ուղերձներ հղում:

Օրինակ, եթե հավատալու լինենք Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստինա Լագարդին, համաշխարհային տնտեսական աճի՝ տարիներ տևած բացասական կանխատեսումներն այս տարի փոխարինվել են դրական սպասումներով, և բոլորն են մոռացել նոր համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ կապված՝ 2017–ի տագնապների մասին:

Համարյա նույնատիպ ուղերձներ էին հնչում նաև մյուսների խոսքում, և ձեզ արդեն քաջ հայտնի Oxfam–ի նախագահի հեթական տագնապալի հայտարարությունն անհետացավ համընդհանուր խանդավառության ծիրում: «Ես այստեղ եմ, որպեսզի հիշեցնեմ, որ նորմալ չէ, երբ մոլորակի ողջ հարստության 82%–ը 1%–ի ձեռքում է հայտնվել, որ անցած տարվա համեմատությամբ՝ այս բախտավոր 1%–ի հարստությունն ավելացել է ևս 13%–ով... որպեսզի բարձրաձայնեմ, որ քաղաքական ու բիզնես էլիտայի քաղաքականությունը դարձել է աղքատության ու անհավասարության գլխավոր պատճառը:

Եվ նշեմ, որ մենք հոգնել ենք անընդհատ այն մասին լսել, որ իրենք էլ են անհագստացած: Այս մարդիկ ոչինչ չեն անում, և մենք նորից ու նոր գործելու կոչով ենք դիմում»,– հայտարարեց Ուննիֆրեդ Բյանիմը: Եվ ինչպես միշտ՝ ապարդյուն: Դավոսյան էլիտան այս անգամ էլ ոչ թե կարևոր հարցերի մասին խոսեց՝ լուծումներ առաջարկելով, այլ բոլորի ուշադրությունը շեղեց դրանցից: Ուղիղն ասած՝ տպավորություն է, որ Դավոսն անիմաստ մի հարթակի է վերածվել, որտեղ տարին մի անգամ ժամկետանց գլոբալիստ–լիբերալներն են հավաքվում, սրճում, միմյանց առողջությամբ հետաքրքրվում, և վերջ: Միակ հետաքրքրությունը կամ ինտրիգը, թերևս, միայն ԱՄՆ նախագահի սպասվող ելույթն է շարունակում լինել...

 

Գոհար Սիմոնյան

 

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG