Ереван, 26.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Սերգեյ Բագրատյան. «Իսկ որտե՞ղ է սոցիալական արդարությունը»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է շքեղության հարկի մասին, որն աղքատների բեռը փոքրացնելու համար է

 

Հունվարի 23–ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպվել էին «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին նաև տնտեսագետներ, մի շարք փորձագետներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱԺ «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանի գնահատմամբ՝ լսումներ կազմակերպելը կարևոր էր, ճիշտ էր նաև նման նախաձեռնությամբ հանդես գալը:

«Բայց լսումների արդյունավետությունը ոչ թե մեզնից, այլ կառավարությունից էր կախված: Կառավարությունը պետք է լուծումներ առաջարկեր, որ լսումների ընթացքում մենք քննարկեինք այդ առաջարկները: Բայց կառավարությունը կարծես ավելի շատ պաշտպանում էր թանկացումների փաստը:

Հիմնավորում էր, թե թանկացումների արդյունքում տնտեսության զարգացում կունենանք: Կառավարությունը պատրաստ չէր այդ քննարկմանը: Լսումներ կազմակերպելը ճիշտ էր, բայց պետք էր նախապատրաստել, որ կառավարությունն առաջարկություններով հանդես գար: Դա չկար»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ չբացառելով նոր լսումներ իրականացնելու մասին առաջարկություն ներկայացնելու հանգամանքը:

«Մենք եկամտահարկի իջեցման առաջարկություն արեցինք: Բացի այդ՝ առաջարկել էինք կարկուտից, երաշտից, ցրտահարությունից առնվազն 40%–ով վնասված հողերի դեպքում գյուղացիներից կոնկրետ մեկ տարով հողի հարկ չվերցնել: Ներկայացրել էինք նաև «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Կառավարությունը մերժեց բոլոր նախագծերը, բայց լսումների ժամանակ հայտարարեց լուծումներ տալու մասին:

Մենք չգիտենք, թե ինչ տեսքով կլինեն այդ լուծումները, բայց լսումների ժամանակ հայտարարությունները ենթադրում էին, որ մեր առաջարկներն ինչ–որ ֆորմատով կքննարկեն: Այս պահին կառավարության կողմից հստակ դիրքորոշում չունենք: Եթե առաջիկայում կառավարությունը քայլեր չձեռնարկի, մենք լսումներ կկազմակերպենք: Լսումները, սակայն, այնպիսի ձևաչափ պետք է ունենան, որի ժամանակ կառավարությունն արդեն առաջարկներով կներկայանա»,– ընդգծեց Սերգեյ Բագրատյանը:

Նա նշեց, որ լսումները պետք է այնպես կազմակերպվեին, որի ընթացքում հստակ առաջարկներ կլինեին նաև գնաճի հետևանքները մեղմելու ուղղությամբ:

«Իսկ գնաճը մեղմելու շատ ճանապարհներ չկան: Կամ պետք է աշխատավարձերը, թոշակները բարձրացնելով մեղմեն, կամ էլ ակցիզային հարկի դրույքաչափերը վերադարձնեին նախկին շեմին, ինչը, բնականաբար, չեն անելու: Բացի այդ՝ հնարավորություն պետք է ստեղծել, ըստ որի՝ 30%–անոց աղքատության բեռը կփոքրանա:

Այդ բեռը պետք է տեղափոխել հարուստ և ապահովված խավի վրա: Աշխարհում ընդունված մեխանիզմներ կան, որոնց շնորհիվ հարկային քաղաքականությունն այնպես է իրականացվում, որ նման դեպքերում ծանրությունն ընկնում է ապահովված խավի վրա: Օրինակ՝ ձևակերպվում է շքեղության հարկ»,–ասաց պատգամավորը և բերեց Ֆրանսիայի օրինակը, որտեղ այդ քաղաքականության շնորհիվ այս պահին միջին խավի ցուցանիշը 70% է:

«Պետությունը պետք է զսպաշապիկ կիրառի, որ օլիգոպոլիաներ չլինեն: Իսկ գործիքակազմերը տարբեր են: Շքեղության հարկ է կիրառվում, և շատ թանկարժեք մեքենաներից, առանձնատներից շատ մեծ հարկեր են վերցնում: Այսինքն՝ տարբեր գործիքակազմերով այդ ծանրությունը տեղափոխում են հարուստ խավի վրա, որպեսզի անապահով խավը կարողանա ապահովագրվել նման դեպքերում: Մեզ մոտ ևս պետք է կիրառել այդ հարկը:

Գնաճն ո՞ւմ վրա է ազդում: Իհարկե՝ 29,4% աղքատների և այդ եզրագծի մեջ մտնող ևս 10% քաղաքացիների վրա: Բայց ինչպե՞ս մեկն ունենա 20 հատ թանկարժեք մեքենա և մի քանի առանձնատուն, նույն հարկը տա, ինչը տալիս է քաղաքացին, ում չորս հոգանոց ընտանիքն ապրում է մեկի թոշակով: Իսկ որտե՞ղ է սոցիալական արդարությունը»,– եզրափակեց Ս. Բագրատյանը:

 

ЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360