Էդմոն Մարուքյանը դիմել է Արտաշես Գեղամյանին
ПОЛИТИКА«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, ՀՀ Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ Արտաշես Գեղամյանին հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում ներառել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ մատակարարելու մասին հարցը: Դիմումի մեջ մասնավորապես ասվում է.
«Համաձայն Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների՝ Ռուսաստանն Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ է մատակարարել, որը հասել է նշանակման վայր նախորդ շաբաթվա վերջին :
Առաջարկում եմ հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկել ռուսական զենքն ադրբեջանական կողմին վաճառելու հարցն ու այն պարտադիր քննարկման առարկա դարձնել այդ նիստում»:
Այս պահին դժվար է կռահել, թե իրականում ինչ որոշում կկայացնի Գեղամյանը, բայց ելնելով նրա՝ արդեն երկար տարիներ շարունակվող հանդուրժողական կեցվածքից, ենթադրելի է,. որ դժվար թե հարցը ներառվի օրակարգում, եթե վերևներից նման «հրահանգ» չստանա:



