Դոցենտ–ոստիկանը 18 հազար դոլար գումար է հայտարարագրել
ОБЩЕСТВОԿԱ ոստիկանության կրթահամալիրի (գլխավոր վարչության) ակադեմիայի (վարչության իրավունքով) պետ Արմեն Ղազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Նա հայտարարագրել է երեք անշարժ գույք, որից երկուսը առանձնատուն և մեկն էլ բնակարան: Նրան է պատկանում նաև «MERCEDES–BENZ E320» մակնիշի ավտոմեքենան:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 4 միլիոն դրամ ու 10 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 559 հազար դրամ, որը երկու տարբեր աշխատավարձերի հանրագումար է:
Հավելենք, որ Ղազարյանը միաժամանակ դասավանդում է մայր բուհում՝ Հայ բանասիրության ֆակուլտետի Հայ նորագույն գրականության ամբիոնի դոցենտ է:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



