Հալեպում շրջափակման պատճառով վառելանյութի սուր ճգնաժամ է առաջացել
ОБЩЕСТВОՀալեպը քաղաքն արդեն մեկ շաբաթ է շրջափակված է և որևէ փոփոխություն դեռ տեղի չի ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ նշելով, որ առավել մեծ խնդիր է վառելանյութի պակասը: Դժվարությունները կապված են թե մեքենաների լիցքավորման, թե վճարովի էլեկտրածին սարքավորումների էլեկտրականություն ապահովելու հետ: Քանի որ քաղաք ոչինչ չի մտնում, ապրանքների գները բարձրանում են:
«Երբեմն կրակոցների, պայթյունների ձայներ են լսվում հեռվից, հայկական թաղամասերից հեռու, իրավիճակն այդ առումով համեմատաբար հանգիստ է»,- նշեց աղբյուրը:
Հոկտեմբերի 23-ից Հալեպից դուրս եկող միակ ճանապարհը՝ Խանասերի շրջանը սիրիական բանակի և զինված ահաբեկչական խմբավորումների բուռն բախումների թիրախում է հայտնվել:
Հալեպ քաղաքը 2012թ. ամառվանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումներիթիրախում: Բախումներն այնտեղ մինչ օրս շարունակվում են: Քաղաքի արևմտյան թաղամասերը գտնվում են կառավարականուժերի, իսկ արևելյան թաղամասերը` զինված խմբավորումների հսկողության տակ:



