Ереван, 06.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում

ОБЩЕСТВО

Զինվորի սպանությունը չի բացահայտվում, գրում է «Փաստ» օրաթերթը

 

«Փաստ» օրաթերթի զրուցակիցը փաստաբան Նորայր Նորիկյանն է: Փաստաբանը իր աշխատանքային գորուծնեության ընթացքում բազմաթիվ բանակային հանցագործությունների դեպքերի է առնչվել: Նա հանդիսանում է նաև Տավուշի մարզում գտնվող զորամասերից մեկի մարտական դիրքում մահացած հայտնաբերված 19–ամյա ժամկետային զինծառայող Արսեն Մխիթարյանի իրավահաջորդի շահերի պաշտպանը:

Փաստաբանը նշում է, որ դեպքից մեկուկես տարի է անցել, սակայն մինչ օրս պարզված չեն Արսենի մահվան հանգամանքները, և նախաքննությունը որևէ դրական արդյունք չի արձանագրել:

 

Պարոն Նորիկյան, կատարվել է հանցագործություն, որի բացահայտմանը միտված քայլերը Ձեր փոխանցմամբ երերուն են: Ինչո՞վ է պայմանավորված իրավասու մարմինների նման գործելաոճը:

– Այս ամենը պայմանավորված է պետական մարմինների անգործությամբ, հանցավոր անտարբերությամբ և ընդհանրապես քրեական գործերի նկատմամբ անպատասխանատու վարքագծով: Որովհետև մեկ այլ բան է շարքային գողության դեպքը, բոլորովին այլ բան զինվորի մահվան հանգամանքները:

Ես կարծում եմ, որ իրավասու մարմինները պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերեն այսպիսի դեպքերի նկատմամբ, առավել ևս հաշվի առնելով տուժող կողմի կարգավիճակն ու նրանց հոգեվիճակը, որովհետև որդեկորույս ծնողին ոչ մի արդարացում չի կարող հիմնավոր թվալ, որովհետև նրան մի բան է հետաքրքրում` բացահայտել ճշմարտությունը և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին: Արսեն Մխիթարյանի մահվան հանգամանքների պայմաններում մենք գործ ունենք տուժող կողմի տոտալ անվստահության հետ՝ վարույթն իրականացնող մարմնի և ընդհանրապես դատաիրավական համակարգի նկատմամբ:

Ես ամբողջությամբ իմ համերաշխությունն եմ հայտնում տուժող կողմի դիրքորոշմանը այն առումով, որ արդեն անցել է 1,5 տարի, սակայն մենք հարուցված քրեական գործի պայմաններում գիտենք այնքան, ինչքան գիտեինք զինծառայողի մահվան օրը: Եվ սա այն դեպքում, երբ այս ընթացքում 3 քննչական մարմին է փոխվել:

Հիմա էլ պարզ դարձավ, որ նախորդ քննիչը դեռևս 2017թ. օգոստոսին նշանակել էր հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն և փորձաքննությունների ազգային բյուրոյից ստացվել է պատասխան այն մասին, որ այդ փորձաքննությունը կարող է իրականացվել, ոչ ավել ոչ պակաս, 2018 թ. ապրիլին: Սա խոսում է մի բանի մասին, որ զինվորի կյանքի, այս քրեական գործի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը կամ վերաբերմունքը ուղղակի կրում է ձևական բնույթ:

 

Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: Բանակային հանցագործությունները հայ ժողովրդի համար ամենախոցելի ու ամենացավոտ թեմաներից են: Բոլորս էլ գիտենք, որ տարիներ շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում սևազգեստ մայրերը, սակայն և՛ նախորդ, և՛ ներկա նախարարների կողմից որևէ որոշակի քայլ չեղավ: Կմեկնաբանե՞ք, թե ինչու սայլը տեղից չի շարժվում:

– Այո, անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: Այդ մարդիկ տեսնում են, որ այս կամ այն արարքը կատարելուց հետո տվյալ մարդիկ չեն ենթարկվում քրեական պատասխանատվության, մնում են ազատության մեջ, հովանավորվում են, պետական մարմինները չեն աշխատում, չեն գտնվում իրենց տեղերում, շատ ժամանակ կոծկում են հանցագործությունը, բնականաբար, հանցանք իրականացնող անձինք էլ օգտվում են այս վիճակից և իրականացնում են ապօրինի գործողություններ ու մնում անպատիժ:

Ես գտնում եմ, որ ընդհանրապես բանակում կատարվող հանցագործությունների վերաբերյալ դատական համակարգը պետք է այնպիսի ուշադրություն սևեռի, որ գործի անգամ ամենաաննշան հանգամանքները կարևորվեն: Բոլորը խոսում են այն մասին, որ այս դաշտում մենք գործ ունենք լրջագույն անվստահության մթնոլորտի հետ և այս անվստահության պատը պետք է ջարդել, ուղղակի վերացնել:

 

Այս ամենի ֆոնին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը արեց աղմկահարույց հայտարարություն: Խոսքս նրա ֆեյսբուքյան գրառման մասին է, որտեղ խնդրում էր օգնել վիրավոր զինվորին` արտերկրում բուժում ստանալու համար: Ստացվում է` նախարարը իր տեղո՞ւմ չէ ու, կարևորագույն խնդիրները թողած, զբաղվում է հասարակական գործունեությամբ:

– Ես չգիտեմ` ով իր տեղում չէ և ով է իր տեղում, գիտեմ միայն, որ ՀՀ զինված ուժերի որևէ զինվոր, որևէ առողջական խնդիր ունեցող զինծառայող չպետք է ակնկալի կամ չպետք է մնա որևէ նախարարի, կամ նրա ընկերոջ, կամ որևէ այլ անձի հույսին: Մենք պետություն ենք, և պետությունը պետք է ապահովի զինծառայողի արժանապատիվ բժշկական սպասարկումը:

Ես գտնում եմ, որ ՀՀ զինված ուժերի անձնակազմը պետք է հնարավորություն ունենա լիարժեք վայելել պետության աջակցությունը: Գիտեք, սա 21–րդ դարն է, և ամոթ է ընդհանրապես քննարկման առարկա դարձնել ՀՀ զինծառայողի` արտերկրում բուժման հարցը: Մեր պետությունը պարտավոր է հոգալ այս խնդիրները և բուժման պրոցեսը կարողանա կազմակերպել սեփական երկրում, որպեսզի ծնողի մոտ չառաջանա անվստահություն` Գերմանիայում, թե Ֆրանսիայում բուժել զինվորին:

Ինչո՞ւ պետք է ծնողը մեկ անգամ ևս չարչարանքների միջով անցնի, որ հասկանա` տղային կարող են բուժե՞լ, թե չեն կարող: Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է այս խնդիրը լուծել և ամենաբարձր մակարդակով:

 

Ձեր ասածից եզրահանգում ենք, որ մեղավոր է և՛պետությունը, և՛ պաշտպանության նախարարությունը, և՛դատական համակարգն է անկատար: Ըստ Ձեզ, վիճակը այնքան խճճված է, որ դժվա՞ր է գտնել ելքը:

– Ելքը խորքային խնդիրների լուծման մեջ է: Հայաստանի Հանրապետությունում ոչ ֆորմալ ինստիտուտները իրենց տեղը պետք է զիջեն ֆորմալ ինստիտուտներին: Այսինքն՝ չգրված օրենքները կամ, այսպես կոչված, հայավարի մտածողությունը պետք է իր տեղը զիջի օրենքին և օրինականությանը: Օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը, և մեր երկրում պետք է գործի պատժի անխուսափելիության սկզբունքը՝ անկախ անձից, սոցիալական դիրքից և հայրենիքին մատուցած ծառայությունների հանգամանքից:

Գտնում եմ, որ հասարակությունը ինքը պետք է ցանկանա ապրել նման միջավայրում, և քանի դեռ հասարակությունը չի ցանկանում պայքարել այդպիսի հասարակություն և միջավայր ստեղծելու համար, մենք միշտ կբախվենք նմանատիպ խնդիրների: Հասարակությունը պետք է իջեցնի հասարակական պատվեր և իշխանությանը պարտադրի ընդունել և իրագործել իր պահանջները: Նման դեպքում մենք կապրենք այնպիսի երկրում, որտեղ կապահովվի քաղաքացու արժանապատիվ գոյակցությունը:

 

Լուսինե Ղազարյան

 

IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»