Տնօրենը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց, որ քրեականները հանգրվանել են Ա. Բաղդասարյանի հյուրանոցում. «Իրավունք»
ОБЩЕСТВО«Իրավունք» օրաթերթը գրում է.
«Անցյալ տարեվերջին շրջանառվեց տեղեկություն, որ 2017թ. դեկտեմբերի 18-ին, օրենքով գող Արմեն Հարությունյանի` Արմեն Կանևսկոյի մահվան 7-րդ տարելիցին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել բազմաթիվ քրեական հեղինակություններ, օրենքով գողեր աշխարհի տարբեր երկրներից:
Արմեն Կանևսկոյը Ռուսաստանի Կրասնոդարի մարզի ամենաազդեցիկ հեղինակություններից էր, և նրա մահվան տարելիցին ամեն տարի տարբեր երկրներից քրեական հեղինակություններ են ժամանում Հայաստան` այցելելով Երևանում գտնվող նրա գերեզմանին:
Մեր տեղեկություններով` Հայաստան ժամանած քրեական հեղինակությունները հանգրվանել են «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Իմպերիալ Պալաս» հյուրանոցային համարում: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ են հենց այդ հյուրանոցը ընտրել. նման բաներ պատահական չեն կարող լինել:
Տեղեկությունը ստուգելու համար դիմեցինք «Իմպերիալ Պալաս» հյուրանոցային համալիրի տնօրեն Տիգրան Սանասարյանին, ով մեզ հետ զրույցում ասաց.
- Ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ հաստատել Ձեր տեղեկությունը:
-Ինչո՞ւ:
- Որովհետեւ մենք մեր հյուրանոցում հանգրվանած անձանցից չենք հետաքրքրվում նրանց ով լինելու մասին: Նման իրավունք էլ չունենք: Այլ բան է, եթե պաշտոնական այցելություններ են, որոնք նախապես գրանցվում են:
- Ուզում եք ասել, որ անգամ եթե քրեական հեղինակություններ են եկել Ձեզ մոտ, Դուք կարող էիք դա չիմանա՞լ:
- Այո, մեր հյուրանոցում կարող են հանգրվանել տարբեր մարդիկ:
Մնացած մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:



