Ереван, 06.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Մեկուկես տարվա մեջ ադրբեջանցիները 5–ից 10 հազար օգտատերերի պրոֆիլ են կոտրել

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը՝ Ադրբեջանական հաքերային համայնքի ու «սև հունվարի» մասնին

 

Ամեն տարի հունվարի 20–ին և նշված ամսաթվին նախորդած օրերի ընթացքում հայաստանյան կիբերտարածքում ադրբեջանական հաքերների ակտիվացում է նկատվում: Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այս ակտիվացումը կապում է «սև հունվարի»–ի հետ:

«Սև» կամ «արյունոտ» հունվարը կապված է 1990 թվականի հունվարի 20–ին տեղի ունեցած իրադարձության հետ, երբ խորհրդային կարմիր բանակը ճնշեց Ադրբեջանի քաղաքական ընդդիմությանը, ինչի հետևանքով զոհվեց 131–170 մարդ: Նրանց մեծ մասն ադրբեջանցիներ էին:

Թեև, ըստ Սամվել Մարտիրոսյանի, վերջին երկու տարիների ընթացքում հաքերներն ավելի պասիվ են, 2018 թվականն ադրբեջանական և դրանց աջակցող թուրքական հաքերային խմբերի ակտիվացման առումով ևս բացառություն չէ:

«Հիմա հարձակումները շատացել են մասնավորապես սոցցանցերի անձնական պրոֆիլների վրա: Իսկ թե ի՞նչ հետևանք կունենան այս օրերի հարձակումները, պարզ կլինի հունվարի 20–ին, քանի որ իրենք հիմնականում այդ օրն են հրապարակում իրենց «աշխատանքները»: Հիմնականում հարձակվում են նաև կայքերի վրա»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց ՏՏ անվտանգության փորձագետը:

Հաշվի առնելով, որ վերջին երկու տարիներին հաքերներն ավելի պասիվ են, Ս. Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ պասիվ վիճակն ավելի շատ մեր զգոնության հետևա՞նքն է, թե այլ պատճառներ էլ կան:

Ի պատասխան, ՏՏ անվտանգության փորձագետը նշեց, որ ադրբեջանական հաքերային համայնքում վերաձևավորում է կատարվել:

«Հիմնական դեմքերը, ովքեր լուրջ հարձակումներ էին անում, ասպարեզից դուրս են եկել: Իսկ թե ո՞ւր, պարզ չէ: Միգուցե անցել են պետական աշխատանքի, կամ ուղղակի կրճատվել են»,–ասաց նա:

Իսկ հարցին, թե վերջին տարիների կտրվածքով ինչպե՞ս է գնահատում սոցցանցերում ադրբեջանական հաքերային հարձակումներից խուսափելու, թակարդը չընկնելու հայ օգտատերերի զգոնության աստիճանը, Ս. Մարտիրոսյանը պատասխանեց.

«Շատ դժվար է ասել: Մի կողմից ինչ–որ զգոնություն կա, բայց մեկ է, իրենց հաջողվում է կոտրել: Ընդ որում՝ հաքերները լուրջ բաներ չեն անում, ուղղակի խաբելով են զբաղվում: Ընդհանուր առմամբ՝ վերջին մեկուկես տարվա մեջ ադրբեջանցիներին Facebook–ում հաջողվել է կոտրել մոտավորապես 5–ից 10 հազար օգտատերերի պրոֆիլներ: Սա իրականում շատ մեծ թիվ է: Իսկ ուշադրությունը կա, բայց շատ դեպքերում ընդհանուր է: Այսինքն՝ մարդիկ գիտեն, որ իրենց կարող են կոտրել, բայց երբ գործը հասնում է ռեալ հարձակման, շատ դեպքերում չեն իմանում, որ դա հարձակում է»:

Սամվել Մարտիրոսյանն այս առումով խնդիր է տեսնում: Նրա դիտարկմամբ՝ հանրային իրազեկման, կրթության ինչ–որ ծրագրեր չկան. «Դեռևս չկա մի մարմին, որը նման դեպքերում պատասխանատու պետք է լինի հանրային իրազեկման առումով»:

Հարցին, թե այս փուլում կա՞ն հստակ օրինակներ, որոնք կօգնեն մարդկանց կիբերտիրույթում խուսափել ադրբեջանական հաքերային հարձակումներից, ՏՏ անվտանգության փորձագետը պատասխանեց.

«Մինչև վերջերս Facebook–ում իբրև թե «հյուրերին տեսնելու» (օգտատիրոջ էջ այցելածների տվյալներ,– խմբ.) ծրագրերի միջոցն են օգտագործել: Երկրորդը՝ Facebook–ի անունից ինչ–որ «mail»–ի կամ պրոֆիլի միջոցով հաղորդագրություն է գալիս այն մասին, թե իբրև ձեր էջը արգելափակվելու է, իսկ եթե չեք ուզում արգելափակվի, մտեք նշված հղումով և գրանցվեք: Մարդիկ մտնում են հաղորդագրության մեջ նշված հղումով ու իրենց գաղտնաբառը տրամադրում հաքերներին»:

Սամվել Մարտիրոսյանն ընդգծեց, որ հարձակման հաջորդ միջոցի թիրախը շոու բիզնեսի ներկայացուցիչներն են, աստղերը: Նրա խոսքով՝ Instagram–ում նամակ են ստանում այն մասին, թե իբրև Instagram–ն իրենց հատուկ տարբերանշան է շնորհել, որը ստանալու համար պետք է նշված հղումով գրանցվեն:

«Արդյունքում կատարվում է նույնը՝ նրանք հարձակման են ենթարկվում: Այսօր հարձակման հիմնական ձևերը սրանք են»,– եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Աննա Բադալյան

 

IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»