Վայոց ձորում երեխաներ քիչ են ծնվել
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է
Շիրակի մարզում 2017 թվականին գրանցվել է 3121 ծնունդ: Այս մասին «Փաստ»–ը տեղեկացավ մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Տղաները գերազանցել են աղջիկներին: Նախորդ տարվա ընթացքում լույս աշխարհ եկած փոքրիկներից 1633–ը տղաներ են եղել, իսկ 1527–ը՝ աղջիկներ:
2017 թվականի ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների թիվը 373 է կազմել: Ամենամեծ թվով ծնունդները Եղեգնաձորի բժշկական կենտրոնում են գրանցվել: Այստեղ 189 երեխա է ծնվել: Ջերմուկի առողջության կենտրոնում երկու ծնունդ է գրանցել: Մարզում արական 192 և իգական սեռի 181 երեխայի ծնունդ են գրանցել, որից 79–ը կեսարյան հատմամբ:
ԻսկըստԱրարատիմարզպետարանիառողջապահությանևսոցիալականապահովությանվարչության՝անցյալտարվաընթացքումմարզիծննդօգնությունիրականացնողհաստատություններումշատթվովծնունդներգրանցվելենհատկապեսհունվար, հուլիս, օգոստոս, սեպտեմբերևհոկտեմբերամիսներին։
Նախորդ տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ Արտաշատի, Մասիսի, Արարատի ԲԿ–ներում, Վեդու ծննդատանը գրանցվել է 841 ծնունդ, երկրորդ կիսամյակում՝ 1089 ծնունդ։ Արարատի մարզի վերոհիշյալ բժշկական հաստատություններում ընդհանուր առմամբ 2017 թ. ընթացքում լույս աշխարհ է եկել 1938 երեխա (8 զույգ)։
Իսկ Տավուշում գրանցվել է ընդհանուր թվով 1236 ծնունդ, ընդ որում գերակշռում է տղա երեխաների ծնունդը՝ 665 տղա և 571 աղջիկ: Անցած տարվա ընթացքում «Իջևանի ԲԿ» ՓԲԸ–ում ծնվել է 487 երեխա՝ 263 տղա և 224 աղջիկ, «Աչաջրի ԱԿ» ՊՈԱԿ–ում` 112, որից 62 տղա, իսկ 50–ը աղջիկ, «Իռ–Վինգ» ՍՊԸ–ում` 257:
«Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲԸ–ում 235 փոքրիկի ծնունդ է արձանագրվել:Այստեղ տղաները մեկով գերազանցել են աղջիկների թվին՝ 118 տղա և 117 աղջիկ: Բերդում 131 մանկան ճիչ է լսվել՝ 71 տղա և 60 աղջիկ: Արծվաբերդում ամենաքիչ թվով երեխաներ են ծնվել՝ 14–ը: 2 աղջիկ է ծնվել և 12 տղա:
Կոտայքի մարզում դեկտեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է 154 ծնունդ, որից երեքը՝ զույգ: 71–ը` տղա, 86–ը` աղջիկ:
71 ծնունդ Հրազդանում է գրանցվել, 53–ը` Աբովյանում, 22–ը՝ Չարենցավանում, իսկ 8–ը՝ Նաիրիի ծննդատանը:
Սյունիքում նախորդ տարվա վերջին ամսում 91 երեխա է ծնվել: Ամենաշատ փոքրիկները լույս աշխարհ են եկել Կապանում՝ 35: Մեղրու բժշկական կենտրոնում 4 ծնունդ է եղել:
Մանյա Պողոսյան



