Դավիթ Հարությունյանի ընտանիքը նախարարության առաջին հարկում սրճարան է աշխատեցնում. «Ժողովուրդ»
ОБЩЕСТВО«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության առաջին հարկում նախարար Դավիթ Հարությունյանի ընտանիքի անդամները սրճարան են աշխատեցնում:
Մասնավորապես, ըստ լուրերի` այն պատկանում է նախարար Հարությունյանի որդուն, միայն թե փաստաթղթերով արված է այնպես, որ կապը չերևա. ձևակերպված է այլ անձի անունով: Իսկ աշխատակիցը նրա հարսն է:
Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման՝ ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացրին, որ շրջանառվող լուրն ապատեղեկատվություն է:
«Արդարադատության նախարարության շենքում աշխատակիցների ընդմիջումները կազմակեպելու համար կա համապատասխան տարածք, որը ներկայում չի գործում:
Նշված տարածքը շահագործելու նպատակով դիմել են տարբեր կազմակերպություններ. ՀՀ արդարադատության նախարարությունը կազմակերպություններից որեւէ մեկի վերաբերյալ դեռեւս որեւէ դրական որոշում չի կայացրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



