Երկու բնակարան, երկու մեքենա 34–ամյա պաշտոնյայի ունեցվածքում
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է
ԿԱ ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության 11–րդ (Մաշտոցի) բաժնի պետ Նվեր Պետրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Պետրոսյանը հայտարարագրել է երկու բնակարան և երկու ավտոմեքենա՝ «VAZ 21099–02» և «TOYOTA CAMRY 2.4» մակնիշների: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 4 միլիոն 500 հազար դրամ և 5 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտները ստացվել են աշխատավարձից և կազմել 1 միլիոն 981 հազար դրամ:
Նշենք, որ 34–ամյա պաշտոնյան իր աշխատանքային առաջին փորձը ձեռք է բերել հենց ՊԵԿ–ում, սկսել է աշխատել որպես ՊԵԿ հատուկ բաժնի մաքսային տեսուչ: Բացի Մաշտոցի՝ 11–րդ բաժնի պետ լինելուց, ղեկավարել է նաև 24–րդ և 5–րդ բաժինները:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



