Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Սարո Սարոյան. «Նախագահի պաշտոնը լավ խայծ է»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

 

ՀՀ նախագահի ընտրությունների օրն արդեն հայտնի է: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն օրերս հայտարարեց, որ նախագահի ընտրություններն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան մարտի 2–ին: Բացի այդ՝ նա շեշտեց, որ թեկնածուն պետք է լինի հեղինակավոր անձ, ով Սփյուռքում ազդեցություն կունենա, կլինի անկուսակցական:

Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հայտնել էր, որ իրենց կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում ներկայացնելու է մի թեկնածուի, ով կունենա շատ լուրջ կենսագրություն, շատ լուրջ հետք ու նաև անելիք:

Նկատենք, որ մինչ այս ու հատկապես վերջին օրերի ընթացքում ՀՀԿ–ի կողմից առաջադրվելիք մի քանի թեկնածուների անուններ են շոշափվում. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյան, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյան, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյան, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան:

Քաղաքագետ Սարո Սարոյանի դիտարկմամբ, սակայն, քննարկվող անուններն այս պարագայում այդքան էլ հետաքրքիր չեն:

«Որքանեսեմհասկանում, այսպահին ՀՀԿ–ին ու հատկապես Սերժ Սարգսյանին ոչ այդքան անուններն են հետաքրքրում, որքան լայն կոնսոլիդացիան:

ՀՀ նախագահի թեկնածուի շուրջ ինչ–որ անձանց կերպարներ չեմ կարող ունենալ՝ գուշակություններ չեմ սիրում, բայց ընդհանուր միտումն, ըստ էության, այն է, որ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ–ի կորիզը ՀՅԴ–ի և ԲՀԿ–ի միջև ցանկանում են լայն կոնսոլիդացիայի հասնել:

Իսկ որպեսզի լուծվի վարչապետի պաշտոնը՝ նախագահի պաշտոնն այս բանակցություններում ինչ–որ համաձայնության հասնելու տեսանկյունից կարևոր է: Սերժ Սարգսյանը ՀՀԿ–ի իր թիմակիցների հետ վարչապետի պաշտոնի համար կփորձի հասնել կոնսոլիդացիայի, որ կարողանա իր որոշումների կշիռը բարձրացնել, վարչապետի հարցում իր խնդիրները լուծել:

Ես չեմ ասում, որ կոնկրետ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետ, զուգահեռ նաև հասկանում եմ, որ նա կցանկանար լինել այդ պաշտոնում: Սրա մասին չէ խոսքը: Ասածս այն է, որ նախագահի պաշտոնը վերջին մի քանի օրերի ընթացքում դարձել է բանակցությունների այն առարկան, որը Սերժ Սարգսյանի համար ծառայելու է վարչապետի պաշտոնում իր ուզած դասավորությունը ստանալու համար»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Սարո Սարոյանի խոսքով՝ ցանկացած անձ ինչ–որ ներկայանալի հատկանիշներ ունի և նախագահի թեկնածուի պարագայում էլ կգտնեն այդ կերպարը ու շեշտը կդնեն հենց այդ հատկանիշների վրա.

«Իրենք շատ պրագմատիկ են նայում հարցերին՝ կնշեն այն հատկանիշները, որոնք ըստ իրենց ներկայանալի են հանրության մոտ: Այնպես որ՝ այդ ամենն այդքան էլ էական չէ: Էականը վարչախմբի ներսում կատարվող քաղաքական գործընթացն է՝ ներկուլիսային ինչ–որ հանդիպումներ, պայմանավորվածություններ, «առևտուր» և այլն»:

Հարցին, թե սպասելի՞ էր, որ վարչապետի թեկնածուի շուրջ առկա հնարավոր խմորումներից բացի, նման գործընթաց և քննարկումներ կլինեն նաև նախագահի պաշտոնի շուրջ, քաղաքագետը պատասխանեց.

«Ըստ էության՝ նախագահի պաշտոնի շուրջ որոշում կայացնելուց հետո շատ ավելի դժվար կլիներ կոնսոլիդացիայի հասնել: Այս առումով նախագահի պաշտոնը շատ լավ խայծ է, լավ մաս է, որը կարող են դնել սեղանի շուրջ ու կիսել ընդհանուր կառավարման համակարգի տորթը: Երևում է, որ վարչախմբի ներսում վարչապետի պաշտոնի հարցում դեռևս որևէ որոշման չեն հանգել:

Չի բացառվում, որ այս օրերին արդեն կոնկրետ անձի շուրջ որոշում լինի ու պարզ դառնա, թե այս ամբողջ գործընթացն ում շուրջ է կառուցվելու: Այդուհանդերձ նախանշվում են այն ճանապարհները, համաձայն որոնց միգուցե առաջիկա օրերին ընդհանուր կոնսեսուս լինի վարչապետի պաշտոնի հարցում: Ես այդ միտումը տեսնում եմ, և այդ ճանապարհը նախանշվում է հենց նախագահի անձի շուրջ բանակցություններում: Իսկ ընդհանուր կոնսեսուս ասելով նկատի ունեմ բոլոր նրանց, ովքեր պատրաստ են առաջիկա կառավարման համակարգը ձևավորելու շուրջ Սերժ Սարգսյանի հետ մտնել բանակցությունների մեջ»:

 

Աննա Բադալյան

 

Борьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване