Նախարարն իրենից անկախ «սուտ է դուրս եկել»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է
Պաշտպանության նախարարությունը սահմանամերձ գյուղերի զարգացմանը նպաստելու նպատակով որոշել էր համապատասխան հանձնաժողովով բանակի համար գնումներ կատարել սահմանամերձ գյուղերի փոքր ու միջին գործարարներից:
Անձամբ նախարարը խոստացել էր աջակցել: Գործարարներն էլ վարկեր են վերցրել, ընդլայնել բիզնեսը, պահածոների գործարաններ բացել սահմանամերձ գյուղերում: Սակայն նախարարի խոստումը ոմանք «գետնովն են տվել»:
Նախարարը իրենից անկախ՝ սուտ է դուրս եկել: Իսկ մարդիկ ահռելի ծախսեր են կատարել, աշխատատեղեր ստեղծել, բայց պարզվել է, որ բանակը նրանց արտադրած որակյալ պահածոները չի գնելու: ՊՆ–ն որոշել է մայրաքաղաքից գնել սննդամթերքը: Ո՞վ է պատասխան տալու այս թյուրիմացության համար:
«Փաստ»–ի տվյալներով, նախարարը տեղյակ չէ, որ տեղացի բիզնեսմեններին մերժել են:



